Լրահոս
Օրվա լրահոսը

«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթը՝ պրոֆեսիոնալ մրցավարի աչքերով

Օգոստոս 23,2013 14:06

as_1ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2013» մրցույթի եզրափակիչ փուլի հաջող ընթացքը մեծապես կախված է նաեւ մրցավարությունից:

Aravot.am-ի զրուցակիցը մրցույթի գլխավոր մրցավար, միջազգային կարգի մրցավար, հանրապետության աթլետիկայի ֆեդերացիայի մրցավարական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սիմոնյանն է:

– Ինչպե՞ս են ընթանում մրցումները:

– Կազմակերպական առումով որեւէ խնդիր չկա: Ճիշտ է, առաջին երկու օրը անձրեւներ էին, սակայն Խաչիկ Ասրյանի գլխավորությամբ բոլոր օղակներն արեցին այնպես, որ եղանակը հոբելյանական այս մրցույթին խոչընդոտ չհանդիսանա: Իսկ ինչ վերաբերում է մրցումներին, մեր բոլոր մրցավարներն էլ պրոֆեսիոնալներ են, աշխատում են Հայաստանի առաջնություններում եւ միջազգային մրցումներում: Պատահական չէ, որ արդեն յոթ տարի «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի գլխավոր կազմակերպիչ Խաչիկ Ասրյանը մրցաշարի սպասարկումը վստահում է մեզ:

– Պրոֆեսիոնալ մրցավարների համար դժվար չէ՞ աշխատել ընտանեկան սիրողական մրցումներում:

– Դա էլ իր հետաքրքրությունն ունի: Ընտանիքները պայքարում են անմնացորդ, ոչ ոք չի ցանկանում զիջել: Ու դա լրացուցիչ գրավչություն է տալիս մրցույթին:

– Լինում են ընտանիքներ, որոնք ամեն մի ելույթից հետո շրջապատում են մրցավարներին, քննարկում իրենց եւ մրցակից ընտանիքին տված վայրկյանները, սանտիմետրերը, միավորները:

– Հասկանալի է՝ էմոցիաները շատ են, երբեմն՝ չափից ավելի շատ: Բայց ուրախալի է, որ երբ նրանց բացատրում ես, մրցույթի ավարտին այդ ընտանիքները բարեկամաբար են բաժանվում, հասկանում են, որ մի պահ չեն կարողացել զսպել զգացմունքներն ու հույզերը:

– Իսկ մրցավարությունից դժգոհողներ չկա՞ն, բողոքարկումներ եղե՞լ են:

– Դժգոհողներ, իհարկե, լինում են: Ու դա գալիս է նրանից, որ տարբեր մարզերից եկած ընտանիքներ են՝ իրենց բնավորությամբ, աշխարհընկալմամբ: Նրանցից շատ-շատերը պատկերացում չունեն մրցավարությունից՝ վայրկյաններ ու սանտիմետրեր չափելուց: Դրա համար յուրաքանչյուր մրցումից առաջ մասնակիցներին մեկ անգամ եւս ծանոթացնում ենք կանոններին: Բայց էլի դժգոհներ լինում են, որոնց համար մրցավարի գործողություններն ու որոշումները երբեմն, միեւնույն է, անհասկանալի են, հետեւաբար, նաեւ կասկածելի: Այ, երբ բացատրում ես ու հարցը տեղում լուծվում է, հասկանում են, օրվա վերջում մոտենում՝ ներողություն են խնդրում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հայկ says:

    Ողջունում եմ նման միջոցառումները:Կեցցեն մեր հայ ընտանիքները,շնորհակալություն կազմակերպիչներին, հանձինս պարոն Խաչիկ Ասրյանին:Նա արեց անգամ անհնարինը,որպեսզի մասնակիցները ապահով պայքարեն:Իսկապես նա շատ արժանավոր մարդ է և բոլոր ընտանիքների անունից շնորհակալություն:Աստված պահի Ասրյան Մարդուն,նրա ընտանիքին ու նրա բոլոր նախաձեռնություններին,մտահղացումներին ու գաղափարներին ասստվածային հաջողություններ:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031