«Սուրիկ Խաչատրյանն ապօրինի ճանապարհով Երեւանի Մայր բուհի՝ պետական համալսարանի ռեկտորի համահեղինակությամբ հրատարակել է գրքեր, աշխատություններ: Ամո՛թ, Արամ Սիմոնյան, ինչպե՞ս եք կարողանում տրորել, ոտնահարել հայոց Մայր բուհի ռեկտորի բարձրագույն կոչումը»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ուսումնական հաջողություններին՝ այսպիսի հայտարարություն էր արել Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանը:
Այսօր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը վստահեցրել է, որ որևէ նման աշխատություն, որեւէ մենագրություն, հրատարակություն, հոդված, նյութ ինքը չի հրատարակել՝ Սուրիկ Խաչատրյանի հետ համահեղինակությամբ:
ԵՊՀ-ից վստահեցրին, որ պատրաստ են Արամ Սիմոնյանի ողջ աշխատությունների ցանկը տրամադրել:
ԵՊՀ ռեկտորն անդրադարձել է Զանգեզուրի գոյամարտին, բայց այդ աշխատության հեղինակը միայն ինքն է. «Նման բանակցություն անգամ չի եղել, որ նրանք երկուսով համահեղինակությամբ գիրք կամ որեւէ աշխատություն հրապարակեն»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Սամվել Հարությունյան is quite right! Shame on You, yoldash Սիմոնյան. You are an atavism for the Armenian Education. Սուրիկ Խաչատրյան is the ghachagh of Zangezur, You are the yoldash of Yerevan State University. Ամո՛թ