Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հրանուշ Հակոբյանն այցելեց «Արի տուն» ծրագրի հայերենի արագացված դասընթացների մասնակիցներին

Օգոստոս 23,2013 12:49

Օգոստոսի 23-ին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այցելեց Երևանի Ստեփան Շահումյանի անվան թիվ 1 հիմնական դպրոց, որտեղ «Արի տուն» ծրագրի վերջին՝ 8-րդ փուլի մասնակիցները հայոց լեզվի և հայագիտության արագացված դասընթացներ են անցնում: Հանդիպմանը ներկա էին Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և Ս. Շահումյանի անվան թիվ 1 դպրոցի տնօրեն Կարինե Սաքանյանը:

Նախարար Հ. Հակոբյանը շրջեց դասասենյակներով, ուր լեզվի իմացության տարբեր մակարդակներ ունեցող երիտասարդները սովորում են հայերեն, հայագիտության դասեր են առնում՝ ծանոթանալով հայոց պատմությանը, մշակույթին, լեզվի և կրոնի պատմությանը:

Ծրագրի մասնակիցները նախարարին ողջունեցին Հայաստանի օրհներգի կատարումով և Տերունական աղոթքով, այնուհետև ներկայացրին դասընթացի ժամանակ իրենց ձեռք բերած գիտելիքները լեզվի և պատմության վերաբերյալ, հանդես եկան հայրենասիրական ստեղծագործությունների կատարումներով:

Լեզվի իմացությունը համարելով հայ ինքնության պահպանման կարևորագույն գրավականը՝ ՀՀ սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը հորդորեց երիտասարդներին լավ սովորել մայրենին, պահպանել այն և խոսել միայն հայերեն: Այս նպատակով է, որ «Արի տուն» ծրագրի շրջանակներում իրականացվում են հայերենի արագացված դասընթացներ: Նախարար Հ. Հակոբյանի բնորոշմամբ այս ծրագրի արդյունքները ակնհայտ են լինելու մեկ տասնամյակ անց, իսկ այժմ միայն դրա հիմքերն են դրվում:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031