Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատ Արշակյան. «Հայերենը դառնում է գավառի լեզո՞ւ»

Օգոստոս 23,2013 12:20

Հատված ԱԶԱՏ ԱՐՇԱԿՅԱՆԻ հետ հարցազրույցից: 
  – Հռչակագրում ամրացրեցինք խղճի ազատության մասին, բայց մի՞թե ազատություն ասվածը պետք է հաստատվեր մեր ազգային հավատի հաշվին
   -Հայ ինքնության կարեւոր հենասյուներն են մեր լեզուն ու Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին: Այսօր մեր եկեղեցու դեմ երկու զենքով են կռվում, մեկը մեր արժեքների դեմ զարզրախոսող անհավատ հասարակությունն է, մյուսը՝ անհավատ տերտերները։ Ու այս երկուսը համատեղ քայքայում են մեր հավատքը, այսինքն՝ նրանք կոլեգաներ են:
Ի վերջո, Հայոց Եկեղեցին ո՛չ քահանան է, ո՛չ էլ շինությունը, եկեղեցին մենք ենք` հայ հավատացյալներս, եկեղեցին մեր կապն է մեր պատմության, անցյալի ու իմ հայրենիքի հետ: Դրածոների նպատակն է քայքայել հայոց սրբությունը: Իսկ ներսից քանդելն ավելի արդյունավետ է, եւ բարեփոխիչի դիմակ հագածները քանդում են ու փորձում հիասթափեցնել մեզ եղբայրասիրությունից, որ քարոզում է մեր սուրբ եկեղեցին:
Եկեղեցին պահպանողական կառույց է ու ռեֆորմներով փոփոխություններ անել հնարավոր չէ: Բայց հոմոսովետիկուս հոգեւորականները պետք է ֆիզիկապես ծերանան ու հեռանան, որովհետեւ ընչաքաղց տերտերի գոյությունը մեր եկեղեցում անհեթեթություն է:
   –Լեզվի մասին խոսեցիք, չե՞ք կարծում, որ այս հարցում եւս շեղվել ենք Հռչակագրի պատգամից եւ անհրաժեշտ չափով հոգատար չենք եղել մեր լեզվի հանդեպ:
   -Իշխանության մեջ քիչ չեն օտարախոսները: Եթե իշխանավորը հպարտությամբ է խոսում իր ռուսական կրթության կամ արտերկրում սովորած լինելու մասին, կարծես հուշում է, որ հայկական կրթություն ունեցողը գյուղապետի քարտուղարուհուց ավելի չի կարող լինել, իսկ կարիերա ունենալու համար պետք է օտար լեզուների լավ տիրապետել, ուրեմն երեխաներին պետք է արտերկիր ուղարկել: Այսինքն՝ հայերենը դառնում է գավառի լեզո՞ւ, միայն գյուղապետի քարտուղարի՞ համար:
Այս հարցով պետությունը պետք է մտահոգված լինի: Մեզ լեզվի տեսչություն պետք չէ, ցանկացած պաշտոնյա պետք է լինի հայերենի տեսուչը, իսկ հայերենին գրագետ չտիրապետողը իրավունք չպետք է ունենա պաշտոն ստանձնելու, ավելին՝ պետք է փակվեն այն հիմնարկները, որոնք աղավաղում են մեր մայրենին, որովհետեւ Հայաստան պետության մեջ հայերենի դեմ ոտնձգությունը հակահայկականություն է նշանակում: Ով սրան չի դիմանում, ով ուզում է հայերենն ու հային հայհոյել, թող անցնի սահմանից այն կողմ:
Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Maxim says:

    Էշերով ճանապարհ ընկածը՝ հռթիռի դարում տեղ չի հասնի: Խոսքը մտածելակերպի մասին է:
    Մեր պետական հայրերին ու մայրերին ընդհամենը հարկավոր է այնքան հեռատես լինել, որ տեսնել
    հարևան՝ Վրաստանում տեղի ունեցող արմատական փոփոխությունները՝ նաև լեզվի բնագավառում:
    Ցանկացած դպրոց ապահովված է անգլերենի ուսուցանմամբ, սրբորեն ուսուցանելով՝ վրացերենը:
    Նույնը՝ Մերձբալթյան երկրներն են, որի ականատեսն եմ տասնյակ տարի:
    Այնպիսի պոտենցիալ հնարավորություն, որը ունի մեր ազգը ոչ մի ազգ ու ժողովուրդ չունի, երբ մեր
    սփյուռքը պատրաստ է՝ ,,հատկապես թոշակառու մարդիք,, բացարձակ անշահախնդիր գալ և իրենց գիտելիքը փոխանցել հայաստանի մանուկներին և երիտասարդներին: Դրա համար հարկավոր է ոչ
    ձևական, այլ գիտակից մշակված ծրագիր, այդ մարդկանց գոնե գյուղի վայրերում նորմալ պայման
    ստեղծել ապրելու և ուսում տալու համար: Փառք աստծո գյուղի բնակչությունը դեռ գտնվում է շատ
    ավելի բարձր արժանապատվության վրա, քան մայրաքաղաքինը:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031