Ինչպես արդեն հաղորդել ենք, օգոստոսի 23-ի առավոտյան, ժամը 9-ի սահմաններում Տավուշի մարզում, Դիլիջանի ոլորաններում, «ՊԱԶ» մակնիշի ավտոբուսը 2-րդ ոլորանից գլորվել եւ ընկել է 3-րդ ոլորանը:
Ճանապարհային ոստիկանությունից տեղեկացանք, որ վթարի պատճառն, ամենայն հավանականությամբ, արագության գերազանցումն է եղել:
Դիլիջանի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ իրենց մոտ են տեղափոխվել ավտոբուսի ուղեւորները Փարաքար գյուղի դպրոցի 17 ուսուցիչներ եւ ավտոբուսի վարորդը:
Համեմատաբար ծանր վիճակում գտնվող մի կին տեղափոխվել է Սեւանի հիվանդանոց: Մնացածների վիճակը միջին ծանրության է:
Կարդացեք նաև
Սպասվում է , որ վիրավորներն առաջիկայում «շտապ օգնության» մեքենաներով կտեղափոխվեն Երեւանի եւ հանրապետության այլ բուժհիմնարկներ:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ