Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասի 5 հասցեում ունեի՞ն ոստիկանն ու բողոքողները անկախ երկրի զգացողությունը

Օգոստոս 23,2013 11:59

Գիտակից քաղաքացին, այո, այսօր շատ կարեւոր բաղադրիչ է անկախ պետության համար, անկախ այն հանգամանքից, որ անհանգստություն է պատճառում իշխանությանը: Սակայն որեւէ պետություն, ինչու չէ` նաեւ իշխանություն, պետք է հարուստ զգա իրեն, եթե իսկական քաղաքացին երկրում վարկ ունի, խնդիր է լուծում, իշխանատենչին ու կոռումպացվածին իր տեղն է ցույց տալիս:

«Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան պետություն էՙ օժտված պետական իշխանության գերակայությամբ, անկախությամբ, լիիրավությամբ: Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում գործում են միայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները». Անկախության հռչակագրի այս խոսքերից ամեն մեկը ոսկեհատիկ է, որը, սակայն, այսօր մի տեսակ լիարժեք չի գիտակցվում ամենատարբեր պատճառներով, իսկ Սահմանադրությունն ու օրենքներն էլ հաճախ շրջանցվում են:

Բայց դա առանձին խոսակցություն է, եւ ո՞ւմ մտքով այսօր կարող է անցնել, որ հանկարծ ու կարող էինք անկախ չլինել: Անկախությունն այլեւս կյանքի անբաժան մասն է, կենսաձեւ` դժվար լինի, թե հեշտ: Անկախ նրանից, որ այս 23 տարում շատ բան արժեզրկվեց, շատ բան իր նախնական արժեքին լրիվ հակառակ իմաստը ստացավ` Հայաստանի Հանրապետություն անկախ պետությունն այն միակ արժեքն է, որը հավասարապես վերաբերում է պաշտոնյային եւ գյուղացուն, մտավորականին եւ փողոցն ավլողին:

Այս գերարժեքի գիտակցումն ունեն նաեւ երկրից հեռու հայերը, օրվա հացն ուրիշ երկրներում վաստակողները, հայացքն ուղղած քարտեզի մեր բաժին լուսավոր կետին, որ միշտ տուն է կանչում: Սակայն անկախությունը նաեւ պատասխանատվություն է` երկրի, նրա մարդկանց, նրա վարկի ու արժանապատվության համար, աշխատանք ու ջանք, հաճախ` գերմարդկային: Ոստիկանի ու իշխանավորի, հողի մշակի, մտավորականի ու ընդհանրապես` բոլոր հայերի:

Ասենք` նախորդ օրը Կոմիտասի 5 հասցեում ունեի՞ն ոստիկանն ու բողոքողները անկախ երկրի զգացողությունը` սա մտորելու նյութ է, որովհետեւ Հայաստանի Հանրապետության անունից չի կարելի սեփական քաղաքացիներին հրել, նվաստացնել եւ ծեծել, ինչպես, ի դեպ, եւ «մլիցա» անվանել ոստիկանին: Կամ կառուցապատողը իր շահը պաշտպանելիս Հայաստանի Հանրապետությունն իր սեփականությո՞ւնն է համարում միայն, թե՞ նաեւ մյուս բնակիչներինը: Կամ բողոքողներից Անուշավան Պետրոսյանին ծեծի ենթարկած անձինք ո՞ւմ անունից էին ծեծի ենթարկում նրան` իրե՞նց, թե Հայաստանի Հանրապետության: Կամ նրանք, ովքեր իրենց գործողություններն անվանում են ներպետական ազատագրական պայքար, ի՞նչ նկատի ունեն, Հայաստանի Հանրապետությո՞ւնը, իշխանությո՞ւնը, բայց համաձա՞յն են, որ նույն կերպ իրենց դեմ պայքարեն, երբ իրենք իշխանություն լինեն:

Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում   

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031