Լրահոս
Օրվա լրահոսը

«Թեժ գծերի» օգնությանն ավելի շատ քաղաքացիներ են դիմում

Օգոստոս 23,2013 11:40

Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներում, քաղաքապետարանի ենթակայության ծառայություններում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում գործող թեժ գծի հեռախոսահամարները, չնայած ամառային հանգստի շրջանին, շարունակում են բնակչությանը հուզող հարցերի և առաջարկների վերաբերյալ հեռախոսազանգեր ստանալ: 

Օգոստոսի առաջին կեսի ամփոփ տվյալներով, մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի թեժ գծի 514-152, 514-187, 514-236 հեռախոսահամարներին ստացվել է 1838 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերի զգալի մասին բանավոր տրամադրվել է համապատասխան տեղեկատվություն, 440 հարց էլ ընթացք է ստացել:
Նշված ժամանակահատվածում վարչական շրջանների աշխատակազմերում գործող թեժ գծերի հեռախոսահամարներին ստացվել է 264 հեռախոսազանգ: Բարձրացված հարցերին տրվել են սպառիչ պատասխաններ և համապատասխան լուծումներ:
ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնի 1-08 թեժ գծի հեռախոսահամարին քաղաքապետարանի իրավասության շրջանակում ստացված 77 հեռախոսազանգերով ներկայացված հարցերը անմիջապես ընթացք են ստացել և կարգավորվել: Ի դեպ, նշենք, որ հարցերի գերակշիռ մասը կոմունալ-կենցաղային բնույթի են:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031