Լրահոս
Օրվա լրահոսը

Պարույր Հայրիկյան. «Պատրաստվում եմ դիմել ՀՀ գլխավոր դատախազին մի հարցադրումով, թե որքանով է ճիշտ պատվիրատուին ավելի մեղմ մոտենալ»

Օգոստոս 23,2013 11:37

Հատվածներ Պարույր Հայրիկյանի հետ հարցազրույցից:

Պարոն Հայրիկյան, Երեւանի Կենտրոն եւ ՆորքՄարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Ձեր նկատմամբ մահափորձի գործով մեղադրող Արամ Ամիրզադյանը միջնորդել է Վ. Սեդրակյանին դատապարտել 12 տարվա ազատազրկման, Ս. Հարությունյանին՝ 13 տարվա, Խ. Պողոսյանին՝ 14 տարվա։ Դուք ինչպե՞ս եք վերաբերում այդ միջնորդությանը։

– Այդ միջնորդությունն անտրամաբանական էր։ Ավելին ասեմ, ես պատրաստվում եմ դիմել ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին մի հարցադրումով, թե որքանով է ճիշտ պատվիրատուին (այդքան) ավելի մեղմ մոտենալ, քան կատարողին, որովհետեւ իմ տրամաբանությամբ կատարողներն ավելի փոքր պատժի պետք է արժանանային, քան նրանց հրամաններ տվողները։

Ես դժգոհում եմ նաեւ այն բանից, որ նվազագույն պատժամիջոց է առաջարկվում մարդկանց, ովքեր ամեն կերպ խոչընդոտել են քննությունը, քանի որ եթե նրանք անմեղ էին, պետք է ազատ արձակվեին, եւ իսկ եթե մեղավոր էին, նրանց այդ պահվածքով նվազագույն պահանջել էր կարելի։ Նվազագույն պատժամիջոց են առաջարկում այն մարդկանց, որոնք զղջում են եւ օգնում քննությանը։

Այս ամենից եզրակացնել կարելի է, որ Դուք բավարարված չեք, եւ, առավել եւս, գործը լիովին բացահայտված չէ։

– Բոլորը գիտեն, որ դա այդպես է։ Ոչ միայն մենք ենք այս ամենով հետաքրքրված, այլեւ շատերը, հետաքրքրված լինելով, եկել են այն եզրակացության, որ գումարը եկել է Ռուսաստանից։ Գումար փոխանցողներն արդեն հեռացել են Հայաստանից, եւ ես կարծում եմ՝ Հայաստանի ճակատագրով մտահոգված մարդիկ, հաստատություններն այս առումով քայլեր կձեռնարկեն։

Ձեր ներկայացուցիչ Լեւոն Բաղդասարյանը դատարանից պահանջել է Ձեր առողջությանը վնաս պատճառելու համար վճարել 43 միլիոն 424 հազար դրամ (մոտ 106 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցում։ Շատերի մոտ այսքանից հետո կարծիք է ստեղծվել, որ Ձեզ այս պատմության մեջ փողն է հետաքրքրում։

– Ամեն ազգ ունի իր տկարամիտները։ Սրիկա է նա, որ ասում Է, թե ինձ փողն է հետաքրքրել։ Ես իմ ամբողջ կյանքով հակառակն եմ ապացուցել։ Քանի՞ հոգի ունենք ազգի համար քսան տարի կամավոր բռնադատված։ Իմ փաստաբանը ցածր գումար է առաջարկել. նա ուզել է միայն իմ բուժման գումարը, որը երկու տարուց ավելի է տեւելու, իսկ իմ առողջականի մասին դեռ չեմ խոսում, քանի որ անգամ դեռ չեմ կարողանում գրել։ Եթե այս դեպքը կատարված լիներ Ամերիկայում կամ Եվրոպայում, ապա մինչեւ վերջ փոխհատուցում կվերցնեին։ Այդ 42 միլիոնը «Վիվառո»-ում միլիարդ խաղացած մարդու համար մանրուք է:

Զրուցեց Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

 Լուսանկարը` Pan Armenian Photo-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031