Լրահոս
Օրվա լրահոսը

Նույնիսկ հանուն Ս. Սարգսյանի սիրո իր որդու անունը Սերժ էր դրել։ Ի՞նչ եղավ նրա հետ

Օգոստոս 23,2013 10:53

Հիշենք ԱԺ նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյով):  Նա համարվում էր Սերժ Սարգսյանի մերձավորագույն պատգամավորը եւ նույնիսկ հանուն Ս. Սարգսյանի սիրո իր որդու անունը Սերժ էր դրել։ Ի՞նչ եղավ նրա հետ. ՀՀԿ-ի հայտնի Մարիշի պատճառով մեր գործընկեր, «Ռադիոլուր»-ի ղեկավար Արթուր Սահակյանն ու նրա ընկեր Անդրանիկ Բաբայանը 2008-ի սեպտեմբերի 21-ին «Օդնոկլասսնիկի» սրճարանում ծեծի ենթարկվեցին Լյովիկի թիկնապահների կողմից, ու ծեծի արդյունքում Անդրանիկը մահացավ, Արթուր Սահակյանն ապաստան գտավ ԱՄՆ-ում։ Դեպքից հետո Սերժ Սարգսյանը Լյովիկին արգելեց «մարդամեջ» երեւալ, եւ նա երկար ժամանակ է, ինչ Սեւանում է բնակվում, ձայնն էլ չի լսվում։

Հաջորդը եղավ «անհաղթ» Վարդան Ղուկասյանը։ Նա տարիներ շարունակ սխալը սխալի հետեւից կրկնում էր, կրակում ու ծեծում՝ մնալով անպատիժ։ Ի վերջո եկավ սպասված 2012 թվականը, եւ Վ. Ղուկասյանը հեռացավ ինչպես ՀՀԿ մարզային կառույցից, այնպես էլ քաղաքապետի պաշտոնից։ Պատճառն այն էր, որ ՀՀԿ-ի համար չկարողացավ իր քաղաքում ձայներ ապահովել։

Անպատժելի ու ամենակարող էր թվում նաեւ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, սակայն նա էլ առաջվա ազդեցությունը չունի քաղաքական ու իշխանական դաշտում։ Հայրապետյանը հրաժարվեց նաեւ ԱԺ պատգամավորի մանդատից այն բանից հետո, երբ 2012-ին «Հարսնաքար»–ում դաժան ծեծի ենթարկված դատաբժիշկ Վահե Ավետյանը սպանվեց։ Այժմ Հայրապետյանը առավել «համեստ» կերպով ղեկավարում է միայն ՀՖՖ-ն։

Եվ վերջապես, Սյունիքի երբեմնի տիրակալը՝ Սուրեն Խաչատրյանը, որ անվերջ ծեծուջարդի պատմությունների մեջ էր հայտնվում, պաշտոնյային անվայել պահվածք դրսեւորում, այսօր պաշտոնազուրկ է դարձել։ Լիսկային «հաղթելն» էլ մեկ մարդկային կյանք արժեցավ, այս տարվա հունիսի սկզբին Խաչատրյանի տան բակում տեղի ունեցած կրակոցներից հետո, երբ սպանվեց Ավետիք Բուդաղյանը, նա հրաժարվեց մարզպետի պաշտոնից։

Այս օրինակները, թերեւս, բավարար են՝ արձանագրելու այն իրողությունը, որ Սերժ Սարգսյանը հանդուրժում է տարիներ շարունակ արված հանցագործությունները, սակայն երբ մարդիկ սայթաքում են ու շեղվում իշխանությունների սահմանած օրենքներից ու բարքերից, այդ ժամանակ նոր «գործի է անցնում»։ Ափսոս միայն, որ գործի է անցնում անդառնալի կորուստներ տալուց հետո։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031