Օգոստոսի 26-ին էրեբունի թանգարանի մերձակա հրապարակում նախապես հայտարարված տաքսու վարորդների ակցիան հետաձգվել է անորոշ ժամանակով։ Պատճառը կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի օգնականի միջամտությունն է եղել։
Ի՞նչ է խոստացել նախարարության ներկայացուցիչը ակցիան չեղյալ հայտարարելու դիմաց։ Ի՞նչ պահանջներով են ուզում հանդես գալ վարորդները, զրուցեցինք «Քաղաքացիական դիրքորոշում» հասարակական կազմակերպության նախագահ Գեւորգ Դոստուրյանի հետ։
– Նախարարի օգնականը հանդիպեց տաքսիստներին՝ ասելով, որ նախարարն արձակուրդում է, լավ կլինի սպասեք՝ արձակուրդից վերադառնա, հանդիպեք, գուցե խնդիրը լուծվի, եւ էլ բողոքի ակցիայի կարիք չլինի։ Տրամաբանական է, որ հարցը լուծում կստանա, քանի որ մերժելը դժվար է, դրա համար ենք ընդառաջ գնացել, իսկ եթե արդյունք չտա հանդիպումը, իհարկե, ակցիան կկայանա։ Իրենց ասելով՝ ամսի 26-ին արձակուրդից կգա նախարարը, եւ 26-27-ին հանդիպում ենք նախատեսում, դրանից հետո պարզ կլինի՝ ակցիա անել, թե ոչ։ Օգնականը, քանի որ լիազորված չէր, որեւէ խոստում չտվեց, միայն խնդրեցին սպասել, մինչեւ նախարարը գա, քննարկենք, միգուցե լուծումները տրվեն։
– Կոնկրետ ո՞րն է տաքսու վարորդների պահանջը։ Ինչի՞ դեմ են բողոքում, որից անհանգստացած է նախարարությունը եւ փորձում է կանխել ակցիան։
Կարդացեք նաև
– Անօրինական տաքսիներն ավելի շատ են, քան օրինականները, վարորդները բողոքում են դրա դեմ, որ դաշտն օրինականացվի, եթե ոչ 100, գոնե 90 տոկոսով։ Գրդոնի չափը շատ-շատ է, եւ պայմանները հավասար չեն, ինչն էլ խանգարում է օրինական տաքսիստներին, եւ, բնականաբար,
դժգոհում են։ Ամիսներ առաջ, երբ բողոքի ակցիա անող տաքսիստներին հանդիպեց Գագիկ Բեգլարյանը, լսեց պահանջը, որ հավասար պայմաններ են ուզում, ասեց՝ ճիշտ եք ասում, ընդունում եմ, խոսք եմ տալիս՝ ասեց, հասնեմ
նախարարություն՝ էդ ապահովեմ։ Արդեն քանի ամիս է անցել, էդ մարդիկ գալիս ու հարցնում են՝ ո՞ւր է Բեգլարյանի տված խոստումը։
Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում