«Այսօր կայացած ՀՀԿ գործադիր մարմնի նիստում որեւէ էական հարց չի քննարկվել: Խոսել են ընթացիկ հարցերի մասին»,- Aravot.am-ի հետ զրույցում հավաստիացրեց ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանը:
Ավելին, մեր զրուցակիցն ասաց, որ չի կարող ասել, քանի որ ինքը կուսակցության գործադիր մարմնի անդամ չէ եւ նիստին չի մասնակցել, բայց տեղյակ է, որ արտառոց ոչինչ էլ չի եղել:
Հիշեցնենք, որ գործադիր մարմնի նիստից հետո ՀՀԿ ԳՄ անդամները արագորեն հեռացան` այդպես էլ չպատասխանելով լրագրողների հարցերին, իսկ նրանց հեռախոսներն անջատված են:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հանցավոր բուրգը օր-օրի փլուզվում է, կփոխվի մեկ այլ հանցավորներով, թե՞ բախտը մեր ազգին
կժպտա նաև այս հարցում,՝ կյանքը ցույց կտա: