Լրահոս
Օրվա լրահոսը

Մանկապարտեզի տարածքից հողամաս՝ քաղաքապետի քենակալի համար

Օգոստոս 22,2013 22:54

Նոյեմբերյանի համայնքի  ավագանու օգոստոսի 16-ի նիստի օրակարգում քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանի առաջարկությամբ ընդգրկվել էր քաղաքի թիվ 1 մանկապարտեզի սպասարկման տարածքից 25.1 քառակուսի մետր հողամասի  աճուրդով օտարման հարցը: Քաղաքապետն ասաց, որ ավագանու նախորդ նիստում այդ հարցը քննարկվել եւ ավագանու անդամների նախնական համաձայնություն է ձեռք բերվել:

Վ. Ամիրաղյանը հայտնեց, որ տվյալ, եռանկյունաձեւ հողամասը գտնվում է մանկապարտեզի մուտքի մոտ: Քաղաքապետն ասաց, որ մանկապարտեզի տարածքից 25 քառակուսի մետր առանձնացրել են, դրա համար անշարժ գույքի կադաստրի տարածքային ստորաբաժանումից ձեռք բերել վկայական:  Ավագանու անդամների քվեարկությամբ այդ հողամասի աճուրդային կարգով վաճառքի մեկ քառակուսի մետրի մեկնարկային գին  սահմանվեց 1500 դրամը:

Նշենք, որ  այդ  տարածքը գտնվում է քաղաքապետարանի շենքից մոտ  50 մ հեռավորության վրա: Նոյեմբերյանում շատերը գիտեն, որ տվյալ հողամասը աճուրդային վաճառքի է  դրվել քաղաքապետի  քենակալի համար, ով Նոյեմբերյան քաղաքի գործարարներից է: Նոյեմբերյանում, ինչպես նաեւ Տավուշի մարզի մյուս քաղաքներում, հողամասերի վաճառքի աճուրդները կրում են ձեւական բնույթ, դրանց հաղթողները նախապես հայտնի են: Նոյեմբերյան քաղաքի բազմաթիվ բնակիչներ «Առավոտի» թղթակցին բողոքել են մանկապարտեզի տարածքից հող առանձնացնելու եւ այն օտարելու որոշման դեմ, դա համարելով  անթույլատրելի:

 

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031