Լրահոս
Օրվա լրահոսը

«Էմնեսթի Ինթերնեշընըլ»-ը քննադատել է Ադրբեջանում «զրպարտություն» քրեական հոդվածի լրամշակումը

Օգոստոս 22,2013 21:29

2013թ. օգոստոսի 14-ին Միխայիլ Թալիբովն Ադրբեջանում դատապարտվել է մեկ տարվա ուղղիչ աշխատանքների նույն թվի մարտի 26-ին Ֆեյսբուքում մեկնաբանություն անելու համար: Դատավճռի համաձայն, Թալիբովը նաև պետք է հեռացներ Ֆեյսբուքում արած իր մեկնաբանությունները: Գրված է «Էմնեսթի Ինթերնեշընըլ» հայտարարությունում:

Առցանց զրպարտություն անելու համար Միխայիլ Թալիբովի քրեական գործն առաջինն է Ադրբեջանում «զրպարտություն» հոդվածի փոփոխությունից հետո: 2013թ. մայիսի 13-ին Ադրբեջանի խորհրդարանն ընդունեց օրենքի փոփոխություններ, ըստ որի քրեական հետապնդումը տարածվում է նաև ինտերնետով արված վիրավորանքի և զրպարտության վրա:

Սա ոչ միայն հակասում է զրպարտության մասին հոդվածը ապաքրեականացնելու կառավարության 2012թ. հանձնառությանը, որն ընդունվել է Մարդու իրավունքների մասին Գործողությունների ազգային ծրագրում, այլև 2013թ. նախագահական ընտրություններից առաջ բացասաբար է ազդում խոսքի ազատության վրա: Ասված է` հայտարարության մեջ` հիշեցնելով, որ  ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը կոչ է արել պետություններին ապաքրեականացնել զրպարտությունը` ընդգծելով, որ քրեական պատասխանատվության պետք է կանչել ամենալուրջ դեպքերում:

 

Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031