Բագրատաշենի անցակետով Հայաստանից Վրաստան մուտք գործելիս հայաստանցուն շատ բան է զարմացնում: Սադախլոյի մաքսակետը, իր տարբերություն Բագրատաշենի մաքսակետի, հիշեցնում է եվրոպական կառույց` լավ սպասարկմամբ, ազատ, ընդարձակ տարածքով: Մաքսակետի մուտքին անգլերեն մեծ տառերով գրված է երկրի անվանումը`Georgia:
Մաքսակետի մուտքի ընդարձակ , գեղեցիկ տաղավարում ներկայացված են Վրաստանում արտադրված ապրանքներ, որոնք այստեղ իրացվում են առանց մաքսազերծման` «դյութի ֆրի» ռեժիմով: Այսինքն` վրացական պետությունը մտածում է իր երկրի արտադրանքն արտահանելու, տեղական արտադրողին խրախուսելու մասին:
Բագրատաշենի մաքսակետի տարածքը սահմանափակված է զանազան մոթելներով, խորովածանոցներով, սպասարկման կետերով: Ներկայումս Եվրամիության վարկային ծրագրով Բագրատաշենի մաքսակետի տարածքը վերակառուցվում, ընդարձակվում է: Հուսանք, որ վերակառուցված, արդիականացված մաքսակետում տեղ կգտնեն նաեւ առանց մաքսազերծման ռեժիմով վաճառվող հայկական ապրանքները:
Ոսկան Սարգսյան