Քիչ առաջ ավարտվեց ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը: Այն տեւեց մեկ ժամ: Հիշեցնենք, որ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ինչպես նաեւ ՀՀԿ մամլո խոսնակ Էդվարդ Շարմազանովը բացակայում էին հանրապետությունից, եւ նիստին չէին մասնակցում:
Նիստին ներկա էին ՀՀԿ փոխնախագահներ Գալուստ Սահակյանը, Ռազմիկ Զոհրաբյանը, ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը եւ այլք:
Նիստի ավարտից հետո, սակայն ԳՄ անդամները արագորեն նստեցի մեքենաներն ու հեռացան, այդպես էլ անպատասխան թողնելով բոլոր հարցերը այն մասին, թե ինչ քննարկումներ են եղել այսօրվա նիստում:
Լրագրողները փորձեցին գոնե հեռախոսազրույցի միջոցով որոշ մանրամասներ ճշտել, բայց եւ՛ Գալուստ Սահակյանի, եւ ՛ Ռազմիկ Զոհրաբյանի հեռախոսները անջատված էին:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
հհկ-ները մինչև ձմեռ են թռնելու, այն էլ՝ գրողի ծոցը: