Լրահոս
Օրվա լրահոսը

Վկան հայտնեց, որ Խաչիկյանի աշխատասենյակում վերջինս իրեն ասել է՝ «եթե գումարը չտաս՝ այս սենյակից դուրս չես գա»

Օգոստոս 22,2013 21:07

«Փաստինֆո»․ Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանի ու մյուսների գործով այսօրվա դատական նիստում հարցաքննվեց Գյումրու սոցիալական ապահովության տարածքային պետ վկա Էդուարդ Վարժապետյանը՝ նա սույն գործի անջատված մասով մեղադրյալ է:

Վկան նշեց, որ 2010թ. Խաչիկյանը զանգահարել է իրեն և ասել, որ իրենց տարածքում կենսաթոշակների կրկնակի վճարումներ է եղել և որ պարզեն, թե ինչպես է եղել և իրեն վերադարձնեն այդ գումարները: Վկան հայտնեց, որ Գյումրու սոցիալական ապահովության տարածքային օպերատոր Արթուր Աբրահամյանը խոստովանել է, որ իր մեղքով են եղել կրկնակի վճարումները:

Ա. Աբրահամյանը վկային է փոխանցել սկզբում 20 մլն դրամ, 10 օր անց ևս 9 մլն դրամ, գումարի մի մասը Է.Վարժապետյանին է փոխանցվել ՀՀ դրամով, իսկ մյուս մասը՝ ԱՄՆ դոլարով: Վարժապետյանը նշեց, որ 29 մլն դրամը Խաչիկյանին է տվել 3 ամսվա ընթացքում:

Այս գործով վկա, իսկ գործից անջատված մասով մեղադրյալ Արթուր Աբրահամյանն իր հերթին իր ցուցմունքում վկան նշեց, որ Խաչիկյանը 2010թ. մայիսին կանչել է իրեն և ասել, որ կրկնակի վճարումներ է կատարվել և որ պետք է այդ գումարները վերականգնվեն: Վկան էլ նշված գումարը տվել է Էդուարդ Վարժապետյանին, ով և պետք է գումարը տար Խաչիկյանին: Վկան նշեց, որ ինքը 20 մլն վերականգնել է, իսկ 9 մլն-ի մասին ոչինչ չգիտե: Նա հայտնեց նաև, որ գումարը Վարժապետյանին է տվել 1 ամսվա ընթացքում:

Վկան հայտնեց, որ Խաչիկյանի աշխատասենյակում վերջինս իրեն ասել է՝ «եթե գումարը չտաս՝ այս սենյակից դուրս չես գա» և ավելացրել՝ «զանգիր՝ թող բերեն 29 մլն դրամը»:

Վկայի նախաքննական ու դատաքննական ցուցմունքներում առկա էական հակասությունների պատճառով հրապարակվեցին նրա նախաքննական ցուցմունքները: Դրանցում նա, մասնավորապես, նշել էր, որ կրկնակի վճարումները իր մեղքով են եղել, ինքը 3000 դոլար է տվել Վարժապետյանին, որից հետո 20 մլն դրամ:

Օգոստոսի 29-ի դատական նիստում վկաների հարցաքննությունը կշարունակվի:

 

Մանրամասները՝  «Փաստինֆո»-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031