Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչպես է Սուրիկ Խաչատրյանը դպրոցից հեռացվել եւ հետո ապօրինի ճանապարհով դիպլոմ ձեռք բերել

Օգոստոս 22,2013 20:58

Այսօր Aravot.am-ի հետ զրույցում Գորիսի՝ 1992-94թթ քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի հետ կապված նոր «կեղծիքների» մասին խոսեց, այս անգամ՝ կրթության դիպլոմ ձեռք բերելու հետ կապված:

Նրա խոսքերով՝ «Սուրիկ Խաչատրյանը եւ նրա բանդան հեղինակել են մի շարք սպանություններ, մահափորձեր, բազմաթիվ քաղաքացիների խոշտանգումներ, պետական եւ մեր ժողովրդի ունեցվածքի, մեր ազգային հարստության ավելի քան 200 մլն դոլարի կարողություններ:

Բազմաթիվ կեղծիքների հետեւանքով հանցագործություն կատարելու համար դեռ 1972 թ.-ին դպրոցից հեռացված Սուրիկ Խաչատրյանը նաեւ ապօրինի ճանապարհով, կեղծիքների հիման վրա 90-ականներին ձեռք է բերել միջնակարգ դպրոցի ատեստատ, համալսարանական դիպլոմներ, կառավարությանն առընթեր պետական կառավարման ակադեմիայի գերազանցության դիպլոմ, ՀՀ պետական բազմաթիվ պարգեւներ:

Ինչպես գիտեք, մայիսի 9-ին Սերժ Սարգսյանի հրամանագրով պատերազմի ընթացքում բազմաթիվ ձախողումների հեղինակ Սուրիկ Խաչատրյանը, որը, ինչպես լեգենդար Կոմանդոսն է ասում, մարտական գործողությունների չի մասնակցել եւ չի եղել որեւէ տեղ, պարգեւատրվել է «Մարտական խաչ» շքանշանով, այն դեպքում, երբ բազմաթիվ իրական հերոսներ մինչ օրս էլ անտեսված են եւ գտնվում են սոցիալական ծանրագույն կացության մեջ:

Սուրիկ Խաչատրյանն ապօրինի ճանապարհով Երեւանի Մայր բուհի՝ պետական համալսարանի ռեկտորի համահեղինակությամբ հրատարակել է գրքեր, աշխատություններ: Ամո՛թ, Արամ Սիմոնյան, ինչպե՞ս եք կարողանում տրորել, ոտնահարել հայոց Մայր բուհի ռեկտորի բարձրագույն կոչումը»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Լևոն Մելքումյան says:

    Ամոթը մարդուն հատւկ զգացում է: Հայաստանի բոլոր (գրեթե բոլոր) պաշտոնյաները բացարձակապես զուրկ են մարդուն կենդանիներից տարբերող բոլոր հատկանիշերից, հետևաբար՝ նրանց մարդ համարելը մեղմ ասած, մոլորություն է:
    Այս պնդումը նրանք անընդհատ ապացուցում են, այնպես, որ մենք այստեղ կասկածներ ունենալու ոչ մի հիմք չունենք:

  2. Գողական says:

    Լիսկան ավարտել է՝ պետական կառավարման «ակադեմիան» գերազանցության դիպլոմ:

    Առաջին անգամ եմ լսում որ 6-րդ դասարանը չավարտած գիտունիկը ակադեմիկոս դառանա:

    Բայց էմ իմանալով «ակադեմիա» ավարտած աշակերտը ակադեմիկոսի կոչում է ստանում:

    Ուրեմն լիսկան ԱԿԱԴԵՄԻԿՈՍ է: Հետաքրքիր է քանի՞ ՀՀԿ-ական ակադեմիկոս կա ԱԺ-ում:

  3. Maxim says:

    Որքան էլ փորձենք հումորով արտահայտվել որ ծանր չլինի, միևնունն է, վիճակը՝ ողբերգական է,
    հատկապես երբ տեսնում ենք ով է լիսկայի ընկերը:

  4. Համլետ says:

    Երևի Սերժն էլ է լիսկայից վախենում,կամ էլ Լիսկան մի այնպիսի մի բան գիտի Սերժի անցյալի մասին, ու այն հրապարակելու շանտաժով վերջինիս դարձրել է իր գերին…Ուրիշ կերպ հնարավոր չէ բացատրել այդ այլանդակ մտերմությունը դրանց միջև:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031