Շուշիի եւ Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադեւոսյանը՝ Կոմանդոսը, օրերս «ԳԱԼԱ»-ի հետ զրույցում անդրադարձել էր Վազգեն Սարգսյանին եւ խոսել նրա սխալների մասին: Ըստ Կոմանդոսի, Վազգեն Սարգսյանը հնարավորություն էր տալիս մարդկանց աշխատելու, բայց մի սահման էր դնում, որն անցնել չէր կարելի: Որպես Վազգեն Սարգսյանի սխալներից՝ նա նշել էր, որ Շուշին կարող էր ղեկավարել մեկը, Վազգեն Սարգսյանը որոշեր ասեր՝ արդեն դու չես ղեկավարում, ու ուրիշին ասեր ղեկավարի:
Այս առնչությամբ մեզ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Անդրանիկ Քոչարյանը խորհուրդ տվեց Արկադի Տեր-Թադեւոսյանին կռվի մեջ չմտնել Վազգեն Սարգսյանի հետ, քանի որ կպարտվի. «Ես չեմ հասկանում, թե ինչ է ուզեցել ասի Արկադի Տեր-Թադեւոսյանը այդ խոսքերով:
Շուշիում դա պլանավորված գործողություն էր: Իր մասնակցությունը եւ ղեկավարումն այդ գործընթացին ոչ մեկը չի կարող ուրանալ, դրանով էլ Արկադի Տեր-Թադեւոսյանը դարձավ Արցախի հերոս, դարձավ լեգենդար մարդ: Իր լեգենդը շատ օգտակար եղավ Արցախի պաշտպանության համակարգը ձեւավորելու ընթացքում:
Արկադի Իվանիչը, եթե կռիվ ուներ անելու Վազգենի հետ, դա պետք է աներ շատ ավելի շուտ՝ 14 տարի առաջ կամ դրանից էլ շուտ: Եթե ասելիք ուներ, կարծում եմ, գեներալի ուսադիր կրող անձնավորությունը չի կարող կռվել մահացած մարդու հետ: Առավել եւս Վազգենի հետ հիմա կռիվ տալը գտնում եմ անիմաստ, որովհետեւ եթե այն ժամանակ չի ասել, ուրեմն ասելիք չի եղել:
Կարդացեք նաև
Ես չեմ կարող չհիշատակել Արկադի Տեր-Թադեւոսյանի արտահայտությունը՝ Շուշիի օպերացիայի վերաբերյալ: Ինքը Վազգենի վերաբերմունքն արտահայտել էր, երբ այդ օպերացիան անվանել էր «հարսանիք՝ սարերում», նա Վազգենի պատվին էր դա անում:
Եվ այդ ամենից հետո այժմ խոսել Վազգենի կողմից իրականացված սխալ քաղաքականության կամ Վազգենի սխալներից՝ այսօրվա թեմա չէ: Վազգենի սխալների կամ ճշտի արդյունքում Հայաստանն ունեցել է միայն հաղթանակներ:
Կարծում եմ, այս կռվի մեջ նորից հաղթելու է Վազգենը, որովհետեւ նսեմացնել Վազգենի արածը այսպիսի հարցազրույցներով՝ պարզապես հնարավոր չէ»:
Հարցազրույցի մանրամասները՝ «Առավոտի» վաղվա համարում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Կուռքեր ստեղծել պարտադիր չի, մենք՝ հասարակ մահկանացուներս շուտ, թե՛ ուշ, կիմանանք
իրականության լավը և վատը:
Եթե Անդրանիկի և Նժդեհի սխալների մասին խոսում ենք, Վազգենի մասին առավել ևս կարելի խոսալ ու խոսալ, թեև համեմատության մեջ վերջինս չի էլ երևում: Սա էլ իմ կարծիքը, Անդրանիկ Քոչարյան: Իսկ Կոմանդոսը ազնիվ մարդ է և խելոք բաներ է ասում, որ նրան շատ լսենք, ավելի շատ հաղթանակներ կունենանք:
ՎԱԶԳԵՆԸ եղել և մնալու է ՄԵԾ Մարդ ու Մեծ Զորավար….ափսոս, հազար ափսոս, որ ողջ չի որ ձեր նման տհասներին մի երկու լավ խոսք ասեր` տղամարդավարի, հազիվ էլ էլի, մեռած մարդու հետևից խոսաք, էտքանն եք դուք…
Զարմանալի չէ, որ ՀՀշ-ի «կադրավիկ» Անդրանիկ Քոչարյանը, լինելով Վազգեն Սարգսյանի «մարդը», որ ձեւավորեց ներքին գործերի եւ պաշտպանության նախարարությունների անմակարդակ աշխատակազմերը (ձեռքի տակ ունենալով ՀՀշ կուսակցության «նոմենկլատուրայի» ցուցակները՝ հաստատված Լ. Տ. – Պետրոսյանի կողմից), այսօր պետք է Ա. Տեր – Թադեւոսյանին գրանցի իր «սեւ ցուցակում»: Եթե յոթերորդ բանակի ծառայողները չլինեին՝ «հարսանիք դժվար լիներ սարերում»:
ՎԱԶԳԵՆԸ բանակ ա կառուցել, բանաաաաաաաաաաաակ…հասկացեք վերջապես, գիտեք ? գոնե ինչ բան ա ԲԱՆԱԿ ստեղծելը, էն ժամանակ երբ երկրումդ պատերազմ ա, էսօր էս ինչ մանր բաների հետևից եք ընգել, այ մեկնաբանություններ գրողներ, անհարմար , մեզ մնում մենակ երդվել ՎԱԶԳԵՆԻ անունով, վերջ:
Դուք մասնակցե՞լ եք բանակի կազմավորմանը (ստեղծմանը) և ինչի՞ հիման (ու՞մ գրածի կամ պատմածի) վրա եք պնդում, որ «ՎԱԶԳԵՆԸ բանակ ա կառուցել»:
Ես չեմ ժխտում, որ Վազգեն Սարգսյանը, որպես պետական պաշտոնյա (ներքին գործերի եւ պաշտպանության խորհրդարանական հանձնաժողովի նախագահ), մասնակցել է բանակի կազմավորմանը:
Անդրանիկ Քոչարյանին եվ համախոհներին…
Ամբողջովին համամիտ եմ Կոմանդոսի ասածներին. Լինելով համեստ, արդարամիտ, պրոֆեսիոնալ զինվորական…դեռ մի բան էլ քիչ է ասել…
Հետագա սերունդները պետք է իմանան ճշմարտությունը…
Այսօրվա Հայաստանի ողբալի վիճակի համար պատասխանատու է ՀՀՇ-ի ղեկավարությունը, հանձինս Վազգենի, Վանոյի …, որ Հայաստան բերեցին քոչարյանականներին, 1995, 1996 թվ. արհամարեցին ժողովրդի սահմանադրական իրավունքը, պատասխանատու են նաեվ Արթուր Մկրտչյանի… Ղանդիլյանի… Յուզբաշյանի… Խոռխոռունու… եվ մինչեվ հոկտեմբերի 27-ը բոլոր մնացած չբացահայտված քաղաքական եվ ոչ քաղաքական սպանությունների, ՀՅԴ կուսակցության արգելման համար…
Հիշեցնում եմ հատված վանոյի վերջին նամակ – խորհրդից վազգենին`
Նրանք դատապարտված են Հայաստանում ունենալ բացարձակ իշխանություն, որի համար հարկ կլինի մանրացնել, փոշիացնել, ապա եվ ամայացնել Հայաստանի քաղաքական դաշտը, ինչպես արեցին Ղարաբաղում… Երեվի ուզեցել է ասել` ինչպես արեցինք: Այս ճանապարհին պիտի դաշնակիցներ փոփոխեն, շարքից հանեն նշանակալի որեվեէ մեկին… Հայաստանը նրանց ատում է: Այդ ատելության համար վրեժխնդիր են լինելու երեվելի անհատներից: Այնպես որ, միայն քեզանով գործը չի ավարտվելու… Քանի մարդ է մնացել քեզ պաշտպանող, արա, քանի դեռ Դեմիրճյանի գլուխը չեն կերել…
Ինչ պետք է աներ.. ում, քանիսին վերացներ…Վազգենը եվ Դեմիրճյանը չլսեցին Վանոյին, թե չհասցրեցին անել… Ինչ որ ցանես, այն կհնձես…
Ինչ է թե Կոմանդոսը ասել է՝ Վազգենն էլ է սխալներ թույլ տվել: Վերջ. աշխարհը քանդվեց, փոթորիկ ու երկրաշարժ եղավ, ով իրավունք ունի աստծո դեմ խոսի…