Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Էմնեսթի Ինթերնեշընըլ. Հայաստանը պետք է պաշտպանի ազատ արտահայտման բոլոր տեսակները

Օգոստոս 22,2013 19:07

Հայաստանի իշխանությունները պետք է հարգեն ազատ խոսքի, խաղաղ հավաքների իրավունքները և չպետք է խտրականություն դնեն ոչ ոքի առջև: Ասված է «Էմնեսթի Ինթերնեշընըլ»-ի լրատվական խորհրդատուի օգոստոսի 22-ին հրապարակված զեկույցում:

«Ազատ խոսքի իրավունքից պետք է օգտվեն նույնիսկ այն դեպքում, եթե արտահայտված մտքերը վիճահարույց են», – ասել է Հայաստանի գծով «Էմնեսթի Ինթերնեշընըլ»-ի հետազոտող Նատալիա Նոզաձեն:

«Հայաստան. Տարբերվողների համար տեղ չկա» կոչվող զեկույցում արտահայտվում է քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների կրած վախն ու սպառնալիքները, որոնք Լեռնային Ղարաբաղի շուրջ Ադրբեջանի հետ հակամարտության երկրի հիմնական տեսակետը կասկածի տակ են դնում, ինչպես նաև վեր են հանում բանակի բռնությունները, որը բարձր հեղինակություն է վայելում չլուծված հակամարտության պատճառով:

Հայաստանի իշխանությունները և՛ ներքին, և՛ արտաքին պարտավորություններ ունեն, որ ակտիվիստները կարող են ծավալել իրենց գործունեությունն առանց  որևէ միջամտության, խոչընդոտների, խտրականության կամ իրենց վախեցնելու:

«Սա մեծ հակասության մեջ է Հայաստանի իրականության հետ՝  հանրային պաշտոնյաներն արդարացնում են այլ կարծիք ունեցողների նկատմամբ  բռնությունները: Այդպիսի հարձակումների արժանացածները հաճախ մնում են առանց համապատասխան պաշտպանության և նրանց նկատմամբ իրագործած հանցանքները չեն պատժվում, ինչը բացասաբար է ազդում ուրիշների վրա», – ասել է Նոզաձեն:

«Արդյունքում լրագրողներն ու մարդու իրավունքների պաշտպանները հաճախ ինքնագրաքննությունն են անում վիճելի հարցերի շուրջ, ինչը հետագայում Հայաստանի հասարակությունում պատճառ է դառնում  կարծիքների բազմազանության տարածքի փոքրացմանը»:

Զեկույցը նաև վեր է հանում լեսբուհիների, գեյերի, բիսեքսուալների և տրանսգենդերների  (ԼԳԲՏ) նկատմամբ  խտրականությունները և նրանց պաշտպանելու իշխանությունների չկամությունը:

Այն արձանագրում է  Հայաստանում ԼԳԲՏ մարդկանց նկատմամբ խտրականության և ատելության հողի վրա հանցագործության դեպքերը,  ինչպես նաև ակտիվիստների, մարդու իրավունքների պաշտպանների և լրագրողների դեմ իրականացված ոտնձգություններն ու հարձակումները:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031