Մեծարգո պարոն նախագահ.
Սովորաբար Ձեզ և կառավարությանն ենք դիմում այս կամ այն հանքերի շահագործումը դադարեցնելու պահանջով, որոնք բնապահպանական տեսանկյունից անթույլատրելի են և հասարակության շրջանում լուրջ մտահոգությունների տեղիք են տալիս: Բայց այս նամակը իր բովանդակությամբ տարբերվում է մյուսներից և, որքան էլ որ զարմանալի է, մենք այս հարցում թիկունք ենք կանգնում Կապանում գործող «Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությանը:
Խնդիրը կայանում է նրանում, որ ըստ ընկերության գլխավոր տնօրենի, բնապահպանության նախարարությունը և ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն իրենց գործառույթները իրականացնում են ոչ պատշաճ, որի շարունակական լինելու դեպքում ընկերության տնօրինութունը ստիպված կլինի աշխատանքից ազատել ընկերության մոտ 300 աշխատակիցների:
«Դանդի Փրեշս Մեթալս Կապան» ՓԲ ընկերությունը Կապանում սոցիալական կայունություն ապահովող ձեռնարկություն է և մենք չենք կարող հանդուրժել, որ պետական կառույցները արհեստականորեն վարչարարական խնդիրներ առաջացնեն` խախտելով ընկերության բնականոն գործունեությունը:
Հաշվի առնելով խնդրի կարևորությունը մարզկենտրոնի համար, հայցում ենք Ձեր միջամտությունը, վերոնշյալ կառույցների համապատասխան պաշտոնյաների հանդեպ ծառայողական քննություն անցկացնելու և պետական տարբեր կառույցների կողմից անհարկի խոչընդոտները վերացնելու նպատակով:
Հարգանքով`
“Կայուն զարգացում” ՀԿ նախագահ` Արմեն Փարսադանյան
Կապանի “Ազատամարտ” կոմիտեի նախագահ` Խորեն Հարությունյան
Հաշմանդամների աջակցության Սյունիքի մարզի “ՈՂՋԻ” ՀԿ նախագահ` Կամո Դավթյան
“Մշակույթ և հասարակություն” ՀԿ նախագահ` Գագիկ Ղահրամանյան
“Խուստուփ” բնապահպանական ՀԿ նախագահ` Վլադիկ Մարտիրոսյան
“Կապանի կանանց ռեսուրս կենտրոն” ՀԿ նախագահ` Քրիստինա Սաղաթելյան
“Կապանի Տարածաշրջանի Զարգացման” Հիմնադրամի գործադիր տնօրեն`Կատերինա Գաբրիելյան
“Մեղու” ՀԿ նախագահ` Վլադիկ Ղուկասյան
Խնդրում եմ ՀՀ Նախագային ուղղված նամակում Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանի ստորագրությունը հանել նամակից: Շնորհակալություն:
Տեսանյութում 15.50 րոպեից խոսում է Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը, որն էլ անում է նախագահին դիմելու առաջարկություն: Հիմա հարց` այդ ինչ եղավ, որ ստորագրությունը հետ է վերցնում? https://www.youtube.com/watch?v=lLXTc_KYsQk
Ամոթ է, Աշոտ Ավագյան. Միայն իրեն չհարգող մարդը կարող է դիմել նման քայլի: Այդ ինչի՞ց վախեցաք կամ ու՞մ ազդեցության տակ ընկաք, որ ետ կանգնեցիք ձեր խոսքերից…