Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկ. «Մեր երկրում բոլորը աշխատող են, ուղղակի իշխանությունները անողնաշար են». (Ֆոտոշարք, տեսանյութեր)

Օգոստոս 22,2013 18:37

Շուրջ երեք ամիս սոցիալական ծանր վիճակից դրդված` Արցախյան ազատամարտի մասնակիցների նստացույցը Ազատության հրապարակից այս անգամ տեղափոխվել է Լոռի` Վանաձոր:

PrevPhoto
NextPhoto

Սոցիալական կարգավիճակի համար պայքարող ազատամարտիկները նպատակ ունեն շարունակական նստացույցեր կազմակերպել` շրջելով ՀՀ մարզերով եւ հասնել  մինչեւ Արցախ:

«Ավելի վաղ եղել ենք Գյումրիում, Վարդենիսում, այժմ եկել ենք Վանաձոր, որպեսզի տղաներին տեղեկացնենք մեր պահանջների մասին, քանի որ մեր պահանջների մի մասը խեղաթյուրված են ներկայացվում: Խեղաթյուրում  են այն, որ իբր մենք կուսակցությունների հետ քաղաքականությամբ ենք զբաղված:  Մենք քաղաքականությամբ չենք զբաղված, եթե սա կոչում են քաղաքականություն, դա իրենց խնդիրն է: Մենք սա կոչում ենք սոցիալական խնդիրներ ազատամարտիկների վերաբերյալ»,- Aravot.am-ի հետ զրույցում նշում է պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը:

Նա ասում է, որ այսօր ազատամարտիկները ծանր սոցիալական վիճակում են ապրում, դանակն էլ արդեն ոսկորից անցել է:

«Շատ վատ վիճակի մեջ են մարդիկ, զոհվածների ընտանիքները, ազատամարտիկները, ովքեր պետք է բնակարան ստանան, մինչեւ հիմա չեն ստացել, էն ազատամարտիկը, ով 89-92 թիվը կռվել է, իրեն բնակարան հասնում է, բայց չի ստացել, բայց կան ծառայողներ, որ բանակում են ծառայում արդեն 5, 10 տարի է, բնակարան են ստացել, իսկ ազատամարտիկը չի ստացել: Պատերազմի մասնակից ազատամարտիկը ոչ մի բան չի ստանում, սա է խնդիրը, մենք պահանջում ենք նաեւ, որ այն տղաները, ովքեր կռվել են, պատերազմի մասնակցի թուղթ ունեն, գումար ստանան»:

Ազատամարտիկ Ալեքսան Ավետիսյանն էլ, ով Ապարանում է ապրում,  Aravot.am-ի հետ զրույցում նկատում է, որ թեեւ ղարաբաղյան պատերազմում մենք հաղթել ենք, սակայն, ներկայիս իշխանությունների անհեռատես քայլերի արդյունքում տանուլ ենք տալիս թե ներքին, թե արտաքին քաղաքականությունը:

«Մենք հաղթել ենք պատերազմը, բայց  մեր ձեռքով տանուլ ենք տալիս: Մենք Ցեղասպանություն տեսած ազգ ենք, բայց դասեր չենք քաղել: Ինչ է մեր ժողովրդի վիճակը, մարդիկ ապրում են թշվառ: Պետք է պայքարել, որ երիտասարդները չգնան երկրից, այլ սարքենք, շենացնենք այն, որովհետե մեր երկրում բոլորը աշխատող են, ուղղակի իշխանությունները անողնաշար են, որովհետեւ մեր նախագահը ուղղակի տիրացու է: Հենց Պուտինը կանչում է, կամ Օբաման,  խոնարհվում է»:

Նա ասում է, որ միայն մի ելք կա սոցիալական ծանր վիճակից դուրս գալու համար` զսպել ախորժակը:

«Խնդիրն այն է, որ մեր ժողովուրդը մեղք է: Գազի, լույսի թանկացումները էլի ծանրություն դրեցին ժողովրդի ուսերին` կոնկրետ Ապարանում վառում են աթար, փայտը գողանում են, մի մասը չի կարողանում ապրել: Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանն ասաց, որ 70 միլիարդ դրամ լափել են: Եթե չլափեն, հոյակապ կլինի, ժողովուրդը կհասնի մի արդյունքի»,-ասում է ազատամարտիկը:

 

 

Անուշ ԲՈՒԼՂԱԴԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031