Վերջերս Ադրբեջանի տարածքում գերեվարված Հայաստանի քաղաքացի, շարքային զինծառայող Հակոբ Ինջիղուլյանի խնդրով Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսը դիմել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդ, Կովկասի մահմեդականների վարչության նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեին՝ քայլեր ձեռնարկելու հայ զինվորի ազատ արձակման և հայրենիք վերադարձնելու համար:
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ մեկ այլ գրությամբ Վեհափառը այս հարցում խնդրել է նաև Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլ առաջինի միջնորդությունը Ադրբեջանի իշխանությունների առջև: