Լրահոս
Օրվա լրահոսը

Օրինակ դո’ւ, ինչո՞ւ ինձ ֆեյսբուքով նամակ չէիր գրում. Աշոտյանը ուսանող ակտիվիստին

Օգոստոս 22,2013 17:20

hayeli.am. Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր ընդունել է ուսման վարձավճարների բարձրացման դեմ բողոքող մի խումբ երիտասարդների: Սա այն խումբն է, որը մի քանի օր առաջ նախարարի հետ հանդիպման ժամանակ լքել էր դահլիճը՝ հայտարարելով, թե իրենք պահանջում են, որ Աշոտյանն իրենց հետ զրուցի դրսում: Երիտասարդները, ըստ էության, մտափոխվել էին ու այսօր դեմ չեղան խնդիրը քննարկել ԿԳՆ-ում: Հանդիպման ընթացքում երիտասարդներից մեկը հարց ուղղեց Արմեն Աշոտյանին, թե ինչու են բուհերն իրենց վարձավճարների բարձրացման մասին ուսանողներին տեղյակ պահել միայն մայիս ամսին, այն դեպքում, երբ բուհերի կառավարման խորհուրդները շատ ավելի վաղ են հաստատել բյուջեները: Նախարարը պարզաբանեց, որ կառավարման խորհուրդները բուհերում վարձավճարներ չեն սահմանում, այլ ընդամենը հաստատում են բյուջեն, ուստի չի կարելի պնդել, թե բուհերի կառավարման խորհուրդները և նրանց նախագահները նախապես թաքցրել են թանկացման մասին տեղեկությունը: «Բուհերի կառավարման խորհուրդները սովորաբար տվյալ տարվա սկզբին կամ նախորդ տարվա վերջին հաստատում են բուհի բյուջեն՝ հիմնականում հենվելով բյուջետային ակնկալվող մուտքերի վրա: Իրականում խնդիրն առավել ակնառու դարձավ մարտ-ապրիլ ամիսներին, երբ որ որոշակիորեն հստակեցվեցին դիմորդների նախապատվությունները՝ կապված այս կամ այն բուհի կամ մասնագիտության ընտրության հետ: Ակնհայտ էր, որ բուհերն ունենալու են ուսանողների թերհամալրում, հետևաբար նաև ֆինանսական խնդիրներ»,- նշեց նախարարը: Աշոտյանը իր հերթին հակադարձելով ակտիվիստներին, հարցրեց. «Զարմանում եմ, ինչու են թե ինչու ուսանողները սկսեցին հենց հիմա բողոքի ակցիաներ կազմակերպել. չէ՞ որ որոշումը ապրիլ ամսին է եղել: «Օրինակ դո՛ւ իմ ֆեյսբուքի ընկերներից ես, մենք նամակագրական կապ էլ ունենք, ինչո՞ւ ինձ ֆեյսբուքով նամակ չէիր գրում այդ մասին»,- դիմելով ակտիվիստներից մեկին՝ ասաց Աշոտյանը:
Ուսանողը փորձեց պատճառաբանել, թե այն ժամանակ նախաքննական շրջան էր, ժամանակ չկար: «Բայց չէ՞ որ դու այդ ընթացքում հասցնում էիր Ֆեյսբուքում ստատուսներ գրել, հրապարակել ես նաև էսսե, ես կարդացել եմ: Եթե այդ ամենն հասցնում էիր, վարձերի մասին մտահոգվել չէ՞իր հասցնում»,- նույն ակտիվիստին հարցրեց ԿԳ նախարարը:

Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Պարոն Աշոտյան, ևս մեկ անգամ նեղություն կրեք և թերթեք Ձեր նամակները,ես 10-ից ավելի նամակներ եմ ուղղարկել բազմաթիվ կրթական հարցերով և մնացել անպատասխան:Ու հիմա ևս մեկ անգամ կդիմեմ նամակով հուսամ այս անգամ հարկ կհամարեք պատասխանել:

    Հարգելի Պարոն Աշոտյան, ես՝ Գոհար Ժիրայրի Եղիազարյանս, այս տարի մեկ բալի տարբերությամբ ընդունվել եմ վճարովի հիմունքներով Հայաստանի Պետական Կառավարման Ակադեմիայի մագիստրատուրայի Հանրային Կառավարում ֆակուլտետ:Ծնողներս ցավոք հաշմանդամ են,ընտանիքս սոցիալապես անապահով:Այս դաժան փաստերը հաշի առնելով,որքան կզեխչվի իմ վարձավճարը,եթե այն կազմում է 600 000դրամ: Հարգանքներով Գոհար Եղիազարյան

    Հենց նոր այս տողերով նամակը ուղղարկել եմ Պարոն Աշոտյանին,հուսամ կստանամ պատասխան և կտեղեկացնեմ բոլորին:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031