Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Գորիսի նախկին քաղաքապետը կոչ է անում միանալ ազատամարտիկների հանրահավաքին (Տեսանյութ)

Օգոստոս 22,2013 17:10

«Այսօր երեկոյան ժամը 19-ին Երեւանի Ազատության հրապարակում իրենց կոչման դիրքերում գտնվող ազատամարտիկները կրկին հրավիրել են հանրահավաք: Ես կոչ եմ անում ամենքիս, որ միանանք այդ պայքարին, մեր պայքարով ստեղծենք հայոց ազգային ազատագրական պայքարի մաքուր դաշտ՝ զերծ մինչ այժմ մեր ժողովրդի վստահությունը չարաշահած կուսակցական վայ-գործիչներից, ողորմելի սնափառությամբ առաջնորդված անհատականություններից, քաղաքական պոռնիկներից, փուչիկներից եւ նմաններից>,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում  այսպիսի կոչով հանդես եկավ Գորիսի՝ 1992-94 թթ. քաղաքապետ, տարածաշրջանի ինքնապաշտպանության կոմիտեի համանախագահ Սամվել Հարությունյանը:

Ըստ նրա, այս տարվա ապրիլի 9-ին հերթական խայտառակ նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգսյանը երդմնակալության ժամանակ ձեռքը դնելով հայոց տիրամոր ամենահին ավետարանին եւ ՀՀ Սահմանադրության վրա, երդվեց պաշտպանել ՀՀ Սահմանադրությունը, մեր հայրենիքի անվտանգությունը, տարածքային անվտանգությունը, մարդկանց ազատությունները եւ իրավունքները. «Երդումից հետո ունեցած ծավալուն ելույթում Սերժ Սարգսյանն ընդունեց, որ մեր ժողովրդի մի զգալի հատվածը ծայրահեղ դժգոհ է եղել վարված քաղաքականությունից եւ ընտրությունների ժամանակ մերժել է իր թեկնածությունը: Նա հրապարակավ հայտարարեց, որ ընդունում է մեր ժողովրդի արդարացի  դժգոհության ուղերձը:

Ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանը, փոխանակ տեր կանգնելու իր երդմանը եւ հավաստիացումներին, վերստին դրժեց դրանք, ապացուցեց, որ իր նախկին եւ այդ երդումը, հավաստիացումները սուտ են, կեղծ են, այնպիսի քաղաքականություն իրականացրեց իր վարչախմբի հետ միասին, որ այս 5 ամիսների ընթացքում շատ ավելի սրվեց մեր ժողովրդի սոցիալական դրությունը, էլ ավելի ծանրացան մարդկանց հոգսերը,  տեղի ունեցան կադրային խայտառակ նշանակումներ, գազի, էլեկտրաէներգիայի, դրանց հետ կապված ապրանքների եւ ծառայությունների սակագների էական բարձրացումներ եւ մեր ժողովուրդը հայտնվեց էլ ավելի ծանրագույն վիճակում»:

Սամվել Հարությունյանը կարծում է, որ Ազատության  հրապարակում ազատամարտիկների հանրահավաքին ծնվելու է Հայաստանի ազատագրության կոմիտեն կամ հայրենիքի փրկության կոմիտեն, որին պետք է անդամակցեն միայն անխոցելի բարոյական նկարագիր ունեցող, ազգային դիմագծի տեր վառ անհատականությունները, որոնք կարող են հույս, հավատ եւ վստահություն ներշնչել մեր ժողովրդին. «Համոզված եմ, որ այդ կոմիտեի մեջ առանձնակի դերակատարում ունեն մեր խանդավառ երիտասարդության առավել ներկայանալի ներկայացուցիչները»:

Նա կոչ արեց միանալ ազատամարտիկների մաքուր պայքարին՝ ասելով, որ «ազատամարտիկները չեն մուրում մի քանի հազար դրամ կամ մի կտոր հաց»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031