Լրահոս
Օրվա լրահոսը

«Սերը չափազանց շատ է ջազի մեջ». Մարինե Հակոբյան

Օգոստոս 22,2013 17:25

70 տարի առաջ` 1938 թվականին, Հայաստանի պետական ռադիոյի եթերում առաջին անգամ հնչեց ջազային ստեղծագործություն: Այն կատարում էր ջազ բենդը` Արտեմի Այվազյանի ղեկավարությամբ: Հայաստանում ջազը լռել չի կարող, այսօր Երևանի տարբեր փաբերում և սրճարաններում կարելի է որակով ջազ ունկնդրել: Մարինե Հակոբյանը, ով ավարտել է Կոմիտասի անվան Երևանի պետական կոնսերվատորիան և Հայաստանի պետական ջազ նվագախմբի մեներգչուհի է, իր բենդի հետ միասին փորձում է էլ ավելի մեծ հետաքրքրություն տարածել ջազասերների շրջանում: Այս անգամ որոշեցիք զրուցել նրա հետ:

Քանի՞ տարեկանից եք հետաքրքրվել ջազով, ի՞նչ է այդ ժանրը ձեզ համար:
14 տարեկանում ջազը միանգամից համակեց ինձ: Ջազը ինձ համար ազատություն է, հոգեվիճակ, իմպրովիզացիա, այդ ամենը  զգալով՝ ջազի միջոցով ավելի հեշտ եմ արտաբերում խոսքս: Ջազը իմ կյանքի ռիթմն է, բեմում, թե կյանքում ես այդ ռիթմի մեջ եմ, այսինքն՝ գտնվում եմ ազատ իմպրովիզացիոն համակարգում: Բացի ջազից՝ հանդես եմ գալիս նաև blus, funck, bossa, latin jazz, soul, fusion, բայց ամենը պտտվում է  ջազի շուրջ: Folk jazz-ի մեջ էլ եմ հանդես գալիս, կարելի է ասել՝ ժանրային սահմանափակում չկա:

Ջազ  թերևս ոչ բոլորն են կարողանում լսել, շատ ջազասերներ դա մեկնաբանում են հետևյալ կերպ՝ դե նորմալ է, սա ջազ է, որը ոչ բոլորին է հասու: Դուք ի՞նչ  եք կարծում:

Իհարկե սա այն ժանրերից է, որը ոչ բոլորին է հասու: Դա գալիս է արդեն ճաշակից, երաժշտական մտածողությունից, նաև ինչո՞ւ ոչ ապրելակերպից, դա այն ամենն է, ինչը անդրադառնում է երաժշտության աշխարհի ընկալման վրա: Գուցե սխալվում եմ, բայց սա իմ կարծիքն է, կարճ ասած՝ ջազը կախված է ներքին ճաշակից:417735_495766437148918_913885362_n

Ձեր ելույթների ժամանակ հասցրե՞լ եք հասկանալ՝  այսօր երիտասարդները հետաքրքրվա՞ծ են ջազզով կամ ի՞նչ տարիքային խմբեր են գալիս ձեզ ունկնդրելու:

Տարիքային սահմանափակումներ չեմ զգացել: Ունենալով բազում համերգներ տարբեր ժամանցային վայրերում՝ կարող եմ ասել, որ իմ ելույթով անտարբերության չեմ արժանացել, այլ միշտ զգացել եմ, որ սպասում կա, իհարկե դա հաճելի է, որ ունես ասելիք և այն փաստորեն կարողանում ես տեղ հասցնել:

Իսկ ջազից դուրս իմպրովիզներ չե՞ք արել:
Փորձել եմ՝ elektronik house-ի մեջ, բայց միևնույնն է անկարող եմ փախչել ինձանից, որովհետև ես ջազի ազատության մեջ եմ, ինձ համար ջազը դա գլոբալ հասկացողություն է: Միայն 40-50 ականները չեն, բայց ես նաև այդ թվականների մեծ սիրահար եմ: Ջազը գնալով գլոբալիզացվեց և մեծ խոսք գտավ արդեն նոր ժանրերի մեջ, իսկ իմ աշխարհում ջազի խոսքը, ասելիքը կա, բայց այն փորձում եմ ներկայացնել իմ խոսքով և կարծում եմ վատ չի ստացվում (ժպտում է 🙂 ) :
Իսկ ո՞ւմ ստեղծագործություններն են, ում կառանձնացնեք, ով է ձեզ համար առանձնահատուկ  և ոգևորիչ :

Ես ոգեշնչվում եմ Jobim-ի, Bilie Holiday-ի, Dinah Washington-ի, Chet Baker-ի կատարումներից, նրանցից յուրաքանչյուրը ինձ համար մեծ պատմություն է:

 

Իսկ ո՞րն է, ըստ  Ձեզ, ջազի գաղափարախոսությունըո՞րն է այս ժանրի առանձնահատկությունը:
Այս ժանրում կա սեր, բարիություն: Սերը չափազանց շատ է ջազի մեջ, իսկ դա տալիս է ճկունություն, թե՛ մտքի և թե՜ . . . (ժպտում է-հեղինակ ) :

 

 Օվսաննա Սիմոնյան


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031