Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ալեքսանդր Իսկանդարյան. «Պարոն Ալիեւը կընտրվի երրորդ անգամ»

Օգոստոս 22,2013 16:33

«Ես համարում եմ, որ նախագահ Պուտինի այցը Բաքու՝ Հայաստանի հետ ընդհանրապես ոչ մի առնչություն չուներ»,- այսօր «Ֆորում» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

Նա նշեց, որ մարդիկ, որոնք չեն կենտրոնանում Պուտինի` Ադրբեջան այցի իրական արդյունքների վրա, փոխարենը` ցանկացած եղելություն ընդունում են որպես խուճապի ազդանշան. «Այն, թե ինչպես է քննարկվել Պուտինի այցը, ավելի շատ հետաքրքրված է հայկական մամուլը. լրագրողները, մեկնաբանները: Այցը բավականին գործնական էր` Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ համագործակցությունը էներգետիկայի ոլորտում: Զուր չէ, որ այնտեղ էր նաեւ «Ռուսնավթ»-ի ղեկավարը, եւ ակնհայտ է, որ Ադրբեջանի հետ համագործակցության որոշակի ձեւաչափեր պետք է մշակվեն էներգիայի աղբյուրների վաճառքի եւ փոխադրումների հետ կապված»: Ըստ պարոն Իսկանդարյանի՝ դա այցի առաջին նպատակն էր:

«Երկրորդ նպատակը ռուս-ադրբեջանական հարաբերությունների բարելավումն էր, որոնք վերջերս շատ էին վատացել՝ կապված Կաբալայի, ինչպես նաեւ Աշխաբադի դեպքի հետ, երբ Ալիեւը չէր ներկայացել հանդիպմանը»:

Պարոն Իսկանդարյանը նաեւ հավելեց. «Ինչ վերաբերում է նրան, թե ինչ է լինելու. կարծում եմ` պարոն Ալիեւը կընտրվի երրորդ անգամ: Ինձ համար հետաքրքիր կլինի հետեւել, թե ձայների ինչ մեծամասնությամբ նա կվերընտրվի. Կգործի,՞ արդյոք, ադրբեջանական ավանդական ռեֆլեքսը, որ նա ընտրվի 120 տոկոսով, թե՞ նա կընտրվի ավելի քիչ տոկոսներով»:

Ալեքսանդր Իսկանդարյանը մեկնաբանեց նաեւ այն, թե ինչպիսի քայլ էր Ալիեւի վերընտրման մասին Սերժ Սարգսյանի հայտարարությունը. «Դա այնպիսի քայլ էր, որն ուղղված էր արտաքին աշխարհին և Ադրբեջանին: Դժվար թե Ալիեւին չափազանց հաճելի էր, որ իրեն աջակցեց այնպիսի մի հին թշնամի, ինչպիսին է Սերժ Սարգսյանը : Եվ, ի վերջո, այդ հայտարարությամբ միջազգային հանրությանը պետք էր ուղարկել ազդանշան, որ մեզ պետք է` Ադրբեջանում կայունություն լինի, և այն իրավիճակը, որ այնտեղ հիմա տիրում է վերջին 19 տարիներին, լիովին ձեռնտու է Հայաստանին»:

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031