Այսօր «Ազդակ» ակումբում լրագրողների հետ հանդիպեցին «Քայքայիչ պաշտամունքից տուժածների և վերականգնողական» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանը և Ամերիկայի հայ ավետարանչական հայաստանյան մասնաճյուղի ստորաբաժանման նախկին ղեկավար վերապատվելի Արմեն Միքայելյանը: Ասուլիսի թեման էր «Ավետարանական եկեղեցու հանցավոր գործունեությունը Հայաստանում»:
«Ավետարանական եկեղեցին ավելի քայքայիչ է, քան այն ամենը, ինչ այստեղ կա: Նոր կրոնական կազմակերպությունները քայքայիչ գործունեություն են ծավալում»,- ասաց պրն Ամարյանը: Նրա խոսքերով՝ Ավետարանական եկեղեցին զբաղվում է գումարների յուրացմամբ, խուսափում է հարկերից:
Ասուլիսի ընթացքում պրն Ամարյանը ներկայացրեց մի շարք փաստաթղթեր. աշխատանքից հեռացված քաղաքացիների աշխատանքային գրքույկները, «Շողիկ» ճամբարի դեպքերի կապակցությամբ ծնողների ստորագրությունները և այլն:
Ալեքսանդր Ամարյանը խոսեց այլ կարևոր փաստեր ունենալու մասին. «Կա նաև ձայնագրություն ՝ երկու ղեկավար մարմինների խոսակցություն, որտեղ խոսվում է փողերի լվացման, սպանության դեպքի, թրաֆիքինգի՝ կավատության դեպքերի մասին»:
Կարդացեք նաև
Արմեն Միքայելյանը նշեց, որ աշխատանքային գրքույկում նշված է, որ ընդունվել է որպես հովիվ, իսկ աշխատանքից դուրս է եկե՝լ որպես արտադրության պետ, այդ առիթով Ալեքսանդր Ամարյանը հավելեց. «Փաստորեն, ոչ թե հոգևոր դաշտ ա, այլ բիզնեսի դաշտ է»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ