Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Առաքելական եկեղեցու անդամին վերամկրտելը հավասար է մեջքից դանակով խփելուն». Արմեն Միքայելյան

Օգոստոս 22,2013 15:55

Այսօր «Ազդակ» ակումբում «Քայքայիչ պաշտամունքից տուժածների և վերականգնողական» կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Ամարյանի և Ամերիկայի հայ Ավետարանչական հայաստանյան մասնաճյուղի ստորաբաժանման նախկին ղեկավար վերապատվելի Արմեն Միքայելյանի ասուլիսի թեման էր՝ «Ավետարանչական եկեղեցու հանցավոր գործունեությունը Հայաստանում»:

Ասուլիսի սկզբում Արմեն Միքայելյանը անդրադարձավ իրեն կարգալույծ անելուն, նշելով, որ իրեն նախօրոք չեն տեղեկացրել.

«Խորհուրդը իրավունք ունի հովիվ նշանակելու և կարգալույծ անելու միայն խորհրդի անդամների համաձայնությամբ: Իսկ իմ կարգալույծն էլ արել են ինտերնետի միջոցով և այսպես հեռացրել են տասնհինգ հոգու մեկ օրում: Պատճառներն են՝ հովվական պարտականությունների թերացում, միության ժողովներին չմասնակցելու, գաղտնապահության ուխտի դրժում: Գաղտնիությա՞ն դրժում, ես իմ հավատամքի համար եմ ասել, այո: Այս ամենը փաստում է, որ իմ ասածը ճշմարտություն է. Ավետարանչական եկեղեցին կատարում է անօրինական գործունեություն:»

Արմեն Միքայելյանը զրույցի ընթացքում ցույց տվեց վերամկրտության վկայականներ՝ տրված Ավետարանչական եկեղեցու կողմից, մեկնաբանելով.

«Ավետարանչական եկեղեցին իրավունք չունի վերամկրտել առաքելական եկեղեցու հետևորդին, եթե հնացել ա, տվեք նրան, ով հնացրել ա : Ես չեմ հավատում, որ առաքելական եկեղեցին կընդունի ուրիշ եկեղեցու կողմից մկրտվածներին: Ես մասնակցել եմ մկրտության դասընթացներին, բայց երբեք ջուրը չեմ մտել՝ չեմ մկրտել: Առաքելական եկեղեցու անդամին վերամկրտելը հավասար է մեջքից դանակով խփելուն»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arthur says:

    Էս գառան մորթով գայլին հերիք է լսեք: Ձեր եկեղեցու քայքայիչ գործունեությունը ողջամիտ մարդկանց վաղուց էր հայտնի:ՈՒղղակի կերակրատաշտակը դեմիցտ քաշեցին հիմա վայնասուն ես դրել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031