«Պատահական զրույցների ժամանակ երբեմն բացահայտվում են ծածուկ ինքնասպանությունների մտադրությունները, բժիշկը իր հիվանդի մասին իմանում է այն ժամանակ, երբ ինքը հիվանդն է ասում դրա մասին: Ինքնասպանություն գործողը մահ չի սիրում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, մեկ օրում երեք ինքնասպանության փորձերի եւ դրդապատճառների մասին նշեց տեր Ռուբեն աբեղա Զարգարյանը:
Նրա խոսքով, երբ մարդը մենակ է եւ հարազատ չունի, դիմում է այդ քայլին: Նա ստանում է հոգեբանական հարված եւ հայտնվում է անսպասելի վիճակում: Ինքնասպանության գնացող մարդը երկար ճանապարհ է անցնում: Պայքար կա՝ հույսի եւ անհուսության, կյանքի եւ մահվան.
«Յուրաքանչյուրիս մեղքը կա այս ամենի մեջ: Ինքնասպանը մերժված է, լքված, միայնակ: Մենք չենք մեզ կյանք պարգեւողը, այն տրված է Աստծուց, եւ նա էլ իրավունք ունի խլել, վերցնել քեզանից: Կյանքի աղբյուրն Աստվածն ու ծնողն է, ինքնասպանություն գործելով մենք ժխտում ենք մեզ կյանք տվող աղբյուրին: Ինքնասպանությունը քրիստոնեության եւ խաչի մերժումն է»:
Հոգեբան Սամվել Խուդոյանի համոզմամբ, պետք է քննադատվի այդ երեւույթը: Թույլի եւ ուժեղի հարցը չէ, այլ նորմալ եւ ոչ նորմալ հոգեվիճակի.
Կարդացեք նաև
«Աննորմալ քայլ է, ինքնասպանություն մենք երբեք չենք հանդիպի կենդանական աշխարհում: Շատերը երկար ժամանակ են նախապատրաստվում, բայց հենց այդ պահն էլ նշանակություն ունի»:
Բանախոսի պնդմամբ, մարդկանց տիպ կա, ովքեր պրոբլեմային իրավիճակում փախուստի են դիմում, նրանք լուծում չեն գտնում եւ փախչում են: Փախուստի ձեւ է նաեւ խմիչքը, թմրանյութը.
«Ինքնասպանության ոչ մի դեպք արդարացված չէ, այն հիմարություն է, տրամաբանական քայլ չէ, հույզի արդյունքն է: Երիտասարդը ռոմանտիկ շղարշ ունի, եւ մահվան վախը արթնացած չէ նրա մեջ, նա էմոցիոնալ է եւ դիմում է այդ քայլին շատ հեշտությամբ»:
Հոգեբանի խոսքով, կա մեղքի զգացում եւ անգիտակցություն: Մարդու աչքերին նայելով կարող ես հասկանալ, որ նա մտադրություններ ունի ինքնասպանության:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ
Պարոն Խուդոյան ես համաձայն եմ որ ինքնասպանությունը շատ վատ և ծայրահեղ քայլ է սակայն համաձայն չեմ ձեր այն մտքին որ այդ երևույթը չի հանդիպում կենդանական ածխարհում: Դուք կամ լավ չեք ուսումնասիրել այդ երևույթը կամ էլ տեղեկացված չեք: Բոլորովին վերջերս մի քանի հարյուր դելֆիններ իրենք իրենց ափ էին նետել “առանց պատճառի” կամ մեզ հասկանալի պատճառների և ինքնասպան եղել: Համացանցում կա վիդեոտեսագրություն որտեղ կարող եք տեսնել մի շան պատմություն որը իր զույգին ավտովթարից կորցնելուց հետո անընդհատ վնգստացել է, լաց եղել և մի քանի օր առանց ուտելու և խմելու ինքնասպան եղել: Լսել եմ նաև տատիկիցս բայց չգիտեմ թե որքանով է սա ճիշտ որ երբ արագիլի զույգին սպանում են մարդիկ նա մեծ բարձրությունից թևորը փակու և իրեն ցած է նետում և այսպիսով ինքնասպան լինում: Ես անձամբ վստահ եմ որ եթե դուք համացանցում փնտրեք հաստատ կգտնեք հարյուրավոր նմանատիպ օրինակների եթե սա իհարկե ձեզ կհետաքրքրի: Հարգանքներս….
Կան նման դեպքեր և ես լավ տեղյակ եմ և՛ կետերի, և՛ դելֆինների նման վարքի դեպքերին, բայց ինքնասպանությունը գիտակցված, որոշման կայացման արդյունքում իրականացված քայլ է: Կարող եք ապացույցներ բերել, որ դելֆինները գցել, բռնել են ու որոշել ինքնասպան լինել…կարծում եմ չեք կարող: Նման դեպքերը ուսումնասիրման կարիք ունեն և ոչ ոք չի ապացուցել, որ դրանք ինքնասպանություններ են: Մենք դեռ հստակ չգիտենք այդ վարքի մեխանիզմները: Ծնողական բնազդի հիմքի վրա կա ինքնազոհաբերություն կենդանական աշխարհում: Տեսակը, եթե տարածքային խնդիրներ է ունենում, ձագերին ուտելու բնազդ կա, բայց չկա բնազդ, որ եթե տրամադրություն չունես գնա քեզ սպանի…դա աբսուրդ է, աբսուրդ են նաև Ալան Դուգլասի, Օլիվերի հետազոտությունները(դրանք փաստական ոչ մի հիմք չունեն), նույնիսկ Ֆրոյդի մահվան բնազդի գաղափարն է աբսուրդ համարվում, օրինակ Կոնրադ Լորենցի կողմից(սա իհարկե ուրիշ, գիտական շատ լուրջ խնդիր է և ունի խորքային կենսաբանական մեխանիզմներ): Մեկ այլ աբսուրդ է մեդիայով հայտարարել, թե ինքնասպանությունը նորմալ բան է և բնորոշ է նաև կենդանական աշխարհին…ի վերջո երկգլխանի կենդանիներ էլ ծնվում, բայց դա նորմալ երևույթ չէ:
Սամվել ջան նախ ներողություն եմ խնդրում ուշացումով պատասխանելուս համար, զբաղված եի տղայիս վիրահատմամբ: Հարգելիս դու ճիշտ ես և ես դեմ չեմ քո ոչ մի մտքի հետ բայց ես ել ունեմ իմ ուրույն կարծիքը այս թեմայի վերաբերյալ և շատ վստահ իմ համոզմունքների մեջ ու հուսով եմ դու ել չես նեղվի որ ես ել ազատ լինեմ մտածելու ինչպես որ ես եմ ցանկանում: Սակայն ի վերջո կարևորը այն չէ թե ով է ճիշտ, այլ թե ինչն է ճիշտ: Ուրախ եմ որ դու տեղյակ ես կենդանիների “ինքնասպանությունների” դեպքերին դա շատ լավ է ու դու նշում ես որ, մեջբերում եմ (բայց ինքնասպանությունը գիտակցված, որոշման կայացման արդյունքում իրականացված քայլ է): Հիմա ես ձեզ մի հարց եմ ուզում ուղղել եթե թույլ կտաս իհարկե: Եդ ինչպես է որ մենք ամեն ինչով նման ենք կենդանիներին, ուտել, խմել, սեքսով զբաղվել, տխրել, ուրախանալ, նվիրվել, սիրել, սիրվել, շոյել, շոյվել, բարկանալ, գազազել, բոլոր նույն օրգաններն ունենալ նույնությամբ սակայն չունենալ գիտակցություն? Սա իսկական աբսուրդ է թվում իմ համար եղբայր: Հիմա պատասխանեմ ձեր հարցին, մեջբերում եմ (Կարող եք ապացույցներ բերել, որ դելֆինները գցել, բռնել են ու որոշել ինքնասպան լինել… կարծում եմ չեք կարող) : Ոչ եղբայրս ես չեմ կարող ապացուցել ոչ էլ կվիճաբանեմ այս թեմայով, ես ուղակի իմ եզրակացությունները կանեմ ու կկիսվեմ իմ կարծիքը քո հետ ու կբերեմ ամենապարզ օրինակներից մեկը: Եթե իմ աչքի առաջ նույն էլեկտրական հոսանքը գործի է գցում և մեծ և փոքր շարժիչը, ապա ես ոչ մի բարոյական իրավունք չունեմ անգամ կասկածելու որ դրանց մեջ որևե լուրջ տարբերություն կա, կա ուղակի չափային, ծավալային, հզորության տարբերություն պետք է որ լինի ուրիշ ոչինչ: Մարդ արարածը ամենադաժան կենդանինա ու նույն տարածքային խնդիրներից ելնելով իրա երեխաներին սպանել և կերել է կան բազմաթիվ դաժան օրինակներ ու վստահ եմ որ դու ինձանիցել լավ տեղյակ ես: Ես չեմ հայտարարում մեդիայով որ ինքնասպանությունը նորմալ բան է ու եթե ուշադիր լինեիր կնկատեյիր որ ես ընդամենը Պարոն Խուդոյանի այդ մի նախադասությունն եյի մեկնաբանել որ դա կենդանական աշխարհին բնորոշ չի, այսքան բան: Ես վստահ եմ որ ինչպես մարդը այնպես ել բոլոր շնչող էակները ունեն հոգի և բանականություն սակայն տարբեր մակարդակի ու հարթության վրա են գտնվում: Հարգանքներս