«Հասարակության մեջ բազմաթիվ խմորումներ են կատարվում: ՀՀ քաղաքացի անվանումը պետք է հասկանանք, թե ինչ է նշանակում»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ արտագաղթի եւ ներգաղթի արդյունքներից խոսեց պրոֆեսոր Ռուբեն Բաբայանը:
Նրա խոսքով՝ ՀՀ քաղաքացին պետք է հպարտ լինի իր ներկայով. «Մենք զրոյից ենք ստեղծում այս պետությունը: Արտագաղթի մեջ պետք է գտնել դրական կողմեր, բազմաթիվ հայ երիտասարդներ մեկնեցին Եվրոպա եւ ստացան լավ կրթություն, մենք ուզում ենք պաշտոն վաճառել, ոչ թե լավ մասնագետներ ունենալ: Պաշտոնն ընկալվում է զուտ որպես գողություն անելու միջոց՝ փչացած մտածելակերպ: Այն մեծ բեռ է, որը նորմալ մարդուն պետք չէ»:
Պրոֆեսորի պնդմամբ՝ նոր սերունդը պայքարում է համակարգի դեմ: Յուրաքանչյուր երեւույթի հանդեպ իր դժգոհությունը մարդ իրավունք ունի հայտնել: Այս ծիլերի վրա է պետք հույս դնել:
Լրագրող Հարություն Հարությունյանի համոզմամբ, սերունդների միջեւ միշտ պայքար կա.
Կարդացեք նաև
«Հազար տարի պետականություն չենք ունեցել, իսկ հետո ավերակի, լացի, արյան, փոշու վրա ստեղծեցինք պետականություն: Մի դարի ընթացքում մեզ երկու անգամ արմատից կտրեցին՝ ցեղասպանություն եւ Սովետական միություն: Արտագաղթ չէ հիմա, փախուստ է՝ չգիտես, թե ինչից»:
Բանախոսի համոզմամբ՝ մարդիկ երկրից գնում են սոցիալական վիճակից դրդված: Սերունդների միջեւ է կռիվը, որը միայն լավ է: Կա ծանր բեռ, անհավասարություն՝ մարդիկ տեսնում են, որ սա իրենց երազած հայրենիքը չէ: Արտագաղթ ծնվում է այն ժամանակ, երբ տեսնում է, որ չկա ազատություն, մարդկություն:
Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ