Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտաս 5 հասցեում օգոստոսի 21-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանության պետը նշանակել է ծառայողական քննություն

Օգոստոս 22,2013 14:39

Երևանի Կոմիտաս 5 հասցեում ընթացող շինարարական աշխատանքների դեմ բողոքող քաղաքացիների ու նրանց աջակցող ակտիվիստների և տարածքում հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանների միջև օգոստոսի 21-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ոստիկանությունը հայտարարում է, որ այդ ընթացքում ոստիկանության ծառայողի և մասնակից կանանցից մեկի միջև կատարվածի առնչությամբ ոստիկանության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն, հիշյալ ծառայողի լիազորությունները դադարեցվել են, ուսումնասիրվում են այդ օրը կատարված բոլոր տեսագրությունները, և քննության ավարտի ու եզրակացության մասին կտեղեկացվի հանրությանը:

Ոստիկանությունը կոնֆլիկտի բոլոր կողմերին՝ և՛ կառույցի սեփականատիրոջը, և՛ շինարարությունն իրականացնողներին, և՛ քաղաքացիներին ու նրանց աջակցող ակտիվիստներին կոչ է անում խնդիրները լուծել բացառապես իրավական դաշտում. անընդունելի է օրինականություն պահանջել անօրինական միջոցներով:
Ոստիկանությունը հավաստիացնում է, որ օրենքից դուրս ցանկացած գործողություն իրականացնող անձինք կենթարկվեն օրենքով սահմանված պատասխանատվության:
Օգոստոսի 21-ի միջադեպը ցույց տվեց, որ քաղաքացիների շահերը պաշտպանող որոշ ակտիվիստների պահվածքը, ցավոք, ոչ ադեկվատ է. արձանագրվել են ինքնավնասման իմիտացիայի, հասարակական համակեցության նորմերի և տարրական բարեկրթության խախտման դեպքեր:
Ոստիկանությունը կոչ է անում ձեռնպահ մնալ նման հիվանդագին գործողություններից և արարքներից:
Ոստիկանության պետը երեկ հեռախոսազրույց է ունեցել Լարիսա Ալավերդյանի հետ: Կողմերը համաձայնության են եկել, որ հիշյալ և նման խնդիրները պետք է լուծվեն բացառապես իրավական դաշտում՝ համապատասխան ատյաններ դիմելու միջոցով: Եվ առհասարակ, վաղուց արդեն ժամանակն է ձևավորել այդպիսի գործելակերպ ու մշակույթ:
Ոստիկանությունը ևս մեկ անգամ կոչ է անում բոլոր կողմերին` ցուցաբերել զսպվածություն, հանդուրժողականություն և օրինահարգություն, չդիմել սադրանքների ու ենթարկվել ոստիկանների օրինական պահանջներին:

 ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031