Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում, համաձայն սահմանված ժամանակացույցի, շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները:
Ամփոփելով օգոստոսի 1-ից 15-ն ընկած ժամանակահատվածում կազմակերպված ընդունելությունների տվյալները՝ արձանագրվել է, որ նշված ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանում ընդունելություններին մասնակցել է 102 քաղաքացի: Բարձրացված հարցերին տրվել են դրական լուծումներ և սպառիչ պատասխաններ:
Վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում յուրաքանչյուր հինգշաբթի կազմակերպվող ընդունելություններին օգոստոսի առաջին կեսին մասնակցել է 192 քաղաքացի: Նրանց կողմից բարձրացված հարցերից 107 -ն արդեն իսկ կարգավորված են, իսկ 75-ը դեռևս ընթացքի մեջ են: Բարձրացված հարցերից 10-ը մերժվել է՝ վարչական շրջանի կամ քաղաքապետարանի լիազորությունների շրջանակում չլինելու պատճառով:
Հիշեցնենք, որ քաղաքացիների ընդունելություններին մասնակցելու նպատակով անհրաժեշտ է նախապես հերթագրվել համապատասխան կառույցում՝ ներկայացնելով անձնագիրը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն