Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ի՞նչ եղավ հայ հոգեւորականի 400-600 միլիոն դոլար կարողությունը

Օգոստոս 22,2013 14:23

«Տարիներ առաջ Երուսաղեմում վախճանվեց հոգեւոր առաջնորդներից մեկը, ով ժառանգներ համարյա չուներ: Թեթեւակի հաշվարկներով, նրա կարողությունը գնահատվում էր 400-600 միլիոն դոլար: Դրա մեջ կար հնագույն զենքերի հավաքածու՝ 148 կտորից, հնդկական ռաջաներից մնացած փիրուզե շախմատ, 17-18-րդ դարի ֆլամանդական դպրոցի յուղանկարներ եւ այլն: Եթե աշխարհում հողը վաճառվում է քառակուսի մետորվ, Երուսաղեմում՝ դեցիմետրով: Փոքրիկ դղյակները տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեն»,- «Առավոտի» հետ զրույցում օրինակ բերեց ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանը՝ հավելելով, որ Երուսաղեմի պատրիարքն այսօր ամեն կերպ պետք է փորձի զերծ մնալ Էջմիածնի փնտրողական հայացքից: Հայկական եկեղեցական աթոռների միջեւ ծագած վեճը, ըստ նրա, «միլիոնավոր դոլարների շուրջ է պտտվում», ու մեր հոգեւոր առաջնորդներին բնավ չի հետաքրքրում, թե ո՞ւր կտանի այս ամենը, քանի որ նրանք «իրենց շահի ետեւից ընկած մարդիկ են»:

Կարդացեք

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031