«Корни» խմբի սոլիստներից Ալեքսեյ Կոբանովը սեպտեմբերին ամուսնանում է: Երգչի ընտրյալը գեղեցկուհի հայուհի Ռոզան է: Ալեքսեյը խոստովանել է, որ մինչ այժմ չի ամուսնացել, որովհետեւ փնտրել է Ռոզայի նման աղջիկ: Գրում է 7days.ru-ն:
Շուտով ճանաչված երգիչ Ալեքսեյ Կոբանովը իր հարսնացու Ռոզալի Կոնոյանի հետ կլինի ԶԱԳՍ-ում: Երգիչը պատմել է, որ ապագա կնոջ հետ ծանոթացել է նախորդ տարի, երբ Տուրիստական բիզնես ֆակուլտետի շրջանավարտը նամակ է ուղարկել նրան սոցիալական ցանցով՚: Ալեքսեյը խոստովանել էր, որ սոցիալական ցանցի իր էջում 47000-ից ավելի հետեւողներ ունի եւ օրական էլ հարյուրը ավելանում են, բոլորի նամակներին պատասխանել հնարավոր չէ, բայց Ռոզայի նամակն անտարբեր չի թողել նրան:
Առաջին հանդիպումը եղել է նախորդ տարի՝ օգոստասի 5-ին, դրանից հետո նրանք ամեն ամսի 5-ին նշում են իրենց տոնը: 11-րդ հոբելյանին երգիչը ամուսնության առաջարկ է արել աղջկան, եւ ամուսնության օրը նշանակել են սեպտեմբերի 13-ին՝ ուշադրություն չդարձնելով թվերի հետ կապված նախապաշարմունքին. «Մենք սնահավատ չենք, իրական սերը թվերից կախված չէ»,- հայտարարել են սիրահար զույգերը:
Լուսանկարները՝ 7days.ru կայքից