Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԿԵ» ՓԲԸ մեկնաբանությունները «Արտենի» կայարանի վերաբերյալ

Օգոստոս 22,2013 13:58

«Արտենի» երկաթուղային կայարանի վերաբերյալ որոշ ԶԼՄ-ներում տեղ գտած «Ասպարեզ» ակումբի հայտարարությունների և խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի ՀՀ վարչապետին ուղղված նամակի կապակցությամբ «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը հայտարարում է հետևյալը.

1. Կայարանի երկաթուղային գծերից մեկի ապամոնտաժման միակ պատճառն այն է, որ տվյալ հատվածում փոխադրման աշխատանքների լիարժեք իրականացման համար բավական է միայն մեկ գիծ ունենալը։ Այս գործընթացը բոլոր անհրաժեշտ փաստաթղթերով հիմնավորված և նախապես պլանավորված աշխատանք է: Բացի այդ, ապամոնտաժվող գիծը վերանորոգվել էր տարիներ առաջ, այլ ոչ թե անցյալ տարի, ինչպես նշվում էր ԶԼՄ-ների հրապարակումներում:

2. «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ օրակարգում չկա որևէ կետ Արտենի կայարանի լուծարման, ինչպես նաև աշխատակիցների կրճատման մասին:

3. Հայտարարությանը, որ «…քանդելու աշխատանքները ռուսական կողմն է կատարում» կարող ենք պատասխանել, որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ում չկան հայկական ու ռուսական կողմեր: Առկա է տնտեսվարող սուբյեկտ՝ ռուսական ընկերության դուստր ձեռնարկություն, որը ղեկավարվում է թե՛ հայ, թե՛ ռուս երկաթուղայինների կողմից: Բոլորն էլ մեկ խնդիր են լուծում:

4. Չգիտես ինչու որևէ մեկը որոշել է շահարկել Արտենի-Արագած միավորված կայարանի պետի ժամանակավոր պաշտոնակատարի անունը: Սակայն Արթուր Առաքելյանը ոչ միայն հանդես չի եկել նման հայտարարություններով, այլև ընդհանրապես չի շփվել ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:

«ՀԿԵ» ՓԲԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031