Այսօր կառավարության հերթական նիստին «Կայուն դպրոցական սնունդ» հայեցակարգի ռազմավարական ծրագիրը հավանության արժանացավ:
Ինչպես նշված է ծրագրի ռազմավարության մեջ` նպատակն է ստեղծել դպրոցական կայուն սննդի համակարգ, որը հնարավորություն կտա ապահովել Հայաստանի բոլոր մարզերի հանրակրթական դպրոցների տարրական դասարանների աշակերտների առողջ սնունդը, բարելավել նրանց առողջությունն ու հաղթահարել աղքատությունը՝ նպաստելով դպրոցականների հաճախելիության բարձրացմանն ու համընդհանուր տարրական կրթության ձեռքբերմանը:
Նիստը վարող փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանին հանձնարարեց հանրայնացնել ծրագիրը, իսկ քանի որ այսօր նախարարը պետք է հանդիպի ուսանողների հետ` ուսման վարձավճարների վերաբերյալ քննարկման համար, ուստի Աշոտյանը խոստացավ վաղը հանրայնացնել «Կայուն դպրոցական սնունդ» ծրագիրը:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ