Ճանաչված հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւան վերջերս ամուսնության առիթով Երեւանի մոտակայքում խաղողի այգի է նվեր ստացել: Այդ մասին Aravot.am-ին հայտնեց օրիգինալ նվերի հեղինակը՝ «Երաժշտության շաբաթ Երևանում» փառատոնի համապրոդյուսեր ու գլխավոր ռեժիսոր էմիլ Կարատը: Նա ասաց, որ այդկերպ ցանկացել է իր հայրենիքից մի մասնիկ նվիրել հաղորդավարուհուն: Իսկ ինչու հենց խաղողի այգի, որովհետեւ Կարատի ձեւակերպմամբ, խաղողը սրբազան պտուղ է:
Հիշեցնենք, որ Լերա Կուդրյավցևայի եւ հոկեիստ Իգոր Մակարովի հարսանեկան արարողությունը կայացել է հունիսի 8-ին, Մոսկվայում, եւ հրավիրված են ռուսական շոու-բիզնեսի այն ներկայացուցիչները, որոնք ամուսնական զույգի ամենամոտ բարեկամներն են: Նրանց թվում էին՝ Նիկոլայ Բասկովը, Իգոր Վեռնիկը, Լյուբով Ուսպենսկայան, Գրիգորի Լեփսը, Վալերի Մելաձեն, «Comedy Club»-ը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
էմիլ Կարատի հետ հարցազրույցը՝ տպագիր «Առավոտի» վաղվա համարում:
Սա ինչ է? Ինչ պատիվների ենք արժանացնում Վոլոչկովայի և սրա նմաններին,ինչի համար,թե արդեն մեզ համար սրանք են մեծություններ?