Ադրբեջանական զինված ուժերը շարունակում են պարբերաբար խախտել հրադադարի ռեժիմը եւ գնդակոծել Հայաստանի դիրքերը, ճանապարհներն ու բնակավայրերը: NEWS.am-ի թղթակցին պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ օգոստոսի 21-ի ցերեկը եւ երեկոյան Ադրբեջանի Զինված ուժերը կրակ են բացել Չինարի եւ Բերդավան գյուղերում հայկական դիրքերի ուղղությամբ: Գնդակոծումը կատարվել է խոշոր տրամաչափի եւ դիպուկահարի զենքերից: Երեկոյան կրակ են բացել Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհի ուղղությամբ` Ոսկեպարի շրջանում: Ինքնաձիգային երկու կրակահերթ է արձակվել, այդ թվում` քաղաքացիական տրանսպորտի ուղղությամբ:
Նյութի մանրամասները կարդացեք սկզբնաղբյուր կայքում
Մեր արևելյան հարևանն այդպես էլ չի կարողանում հասկանալ, որ պատերազմ հրահրելու դեպքում կորցնելու է իր պետականությունը, և ալիևյան ոճրագործ կլանը հավիտյան նետվելու է աշխարհի պատմության աղբանոցը: