Թբիլիսիում (Վրաստան) կայացած Հայոց ցեղասպանությանը նվիրված գիտաժողովին մասնակցել են հիմնականում ցեղասպանությունը ժխտողները: Դաշնակցական մամուլը կոչ էր արել հայ գիտնականներին չմասնակցել գիտաժողովին, եւ շատերը հետեւեցին այդ կոչին: Ներկայացված փաստարկը, որը համոզիչ է, ժխտողականությունը չօրինականացնելն էր: Բայց պրոֆ. Ժիրայր Լիպարիտյանը համաձայնել էր ներկա գտնվել եւ զեկուցում կարդալ: Ճիշտ է, առողջական պատճառաբանություններով նա չէր կարողացել մասնակցել գիտաժողովին, բայց դա չէ էականը: Մ. նահանգների Արեւելյան եւ Արեւմտյան շրջանների դաշնակցական մամուլը («Արմինյըն ուիքլի» եւ «Ասպարէզ») համատեղ ուժերով քննադատեցին Լիպարիտյանի այդ որոշումը:
Տարիներ շարունակ հայ գիտնականները մասնակցել են MESA-ի նմանատիպ հավաքներին, երբեմն նույնիսկ անպատրաստՙ հակադարձելու թուրքական կողմի եւ նրանց խամաճիկների ոտնձգությունները: Որոշ գիտնականներ պնդում են, որ իրենք ցեղասպանության մասնագետ չեն, ուրիշներ հավատացած են, որ ժխտողականների դեմ պայքարելը իրավաբանական հարթության վրա է դնում խնդիրը, ինչ-որ ակադեմիական ոլորտից դուրս է բերում իրենց: Լիպարիտյանն իր հերթին հավատացած է, որ ժխտողականներին իրենց բնում պետք է դիմակայել երես առ երես եւ փորձել ապացուցել, որ սխալ են: Նրա պատճառաբանությունները համոզիչ չեն թվացել հակառակ կողմի համար, որն այս անգամ պատասխանել է նրանՙ զանց առնելով բոլոր տեսակի քաղաքավարական նորմերը:
Իրականում եթե մենք դիմակայելու ենք ժխտողականներին, պետք է մեր թշնամու չափ եւ նույնիսկ ավելի պատրաստած լինենք: Այլապես կհայտնվենք դոնկիխոտյան իրավիճակում: Բայց պարզվում է Դաշնակցություն-Լիպարիտյան հակամարտությունից, որ Դաշնակցությունը հին հաշիվներ է մաքրում Լիպարիտյանի հետ, որը մի ժամանակ ՀՅԴ անդամ էր: Որպես նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի ավագ խորհրդատուիՙ նրան համարում են նախագահի «թուրքամետ» քաղաքականության ճարտարապետ: Տարիների կուտակված վրդովմունքն արտահայտվել էր ակադեմիական գիտաժողովի քողի ներքո:
Բացի սրանիցՙ ՀՅԴ-ն հավատացած է, որ միայն իրեն է պատկանում Հայ դատի եւ ցեղասպանության հարցերի մենաշնորհը: Մեզ անհրաժեշտ է համայնքում քննարկել ժխտողականներին «դիմակայել-չդիմակայելու» եւ նման գիտաժողովների վրա դրական հակազդեցություն ունենալու հարցը:
Կարդացեք նաև
Եվ վերջապես գանք Վաշինգտոնի ցեղասպանության թանգարանի խնդրին: Ինչպես գիտենք, Գաֆեսճյան ընտանիքի հաստատությունը, շահելով դատը, այժմ իրավասու է տնօրինելու թանգարանի տեղանքի ճակատագիրը: Բայց կարծես թե հրաժարվելու ենք թանգարան ունենալու մտքից, քանի որ ոչ մի հեռանկար չկա, որ այն պատրաստ կլինի մինչեւ 2015 թվականը, առնվազն ոչ այն տեսքով, որ ցանկալի պիտի լիներ: Սա ինքնին դժբախտություն է, որ գալիս է ավելանալու ցեղասպանության դժբախտության վրա:
Երվանդ ԱԶԱՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում