Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մոդեստ Կոլերով. «Մոտակա ժամանակներում ավելի շատ մարդիկ Հայաստանից կարտագաղթեն Ռուսաստան»

Օգոստոս 22,2013 12:15

Հատվածներ Ռուսաստանի Դաշնության 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովի հետ հարցազրույցից;

Պարոն Կոլերով, Ռուսաստանը մաքսային սահմանափակումներ է մտցրել ռուսուկրաինական սահմանին, և սա արդեն գնահատվում է որպես Ռուսաստանի կողմից քաղաքական ճնշում Ուկրաինայի նկատմամբ Արևելյան գործընկերության անդամ պետությունների գագաթաժողովից առաջ, որտեղ, ինչպես հայտնի է, նախատեսվում է Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը։ Հայաստանի մի շարք քաղաքական գործիչներ ու վերլուծաբաններ կանխատեսում են, որ Ռուսաստանը նման ճնշումներ կգործադրի նաև Հայաստանի նկատմամբ, քանի որ ՀՀ իշխանությունները նույնպես մասնակցելու են վիլնյուսյան գագաթնաժողովին։ Ի՞նչ կարող եք ասել այս հարցի շուրջն ընդհանրապես, և արդյոք գոյություն ունի՞ երկընտրանք եվրոպական և եվրասիական ինտեգրացիոն նախագծերի միջև։

– Երկընտրանք միշտ էլ կա, բայց անձամբ ես կողմ եմ, որպեսզի Հայաստանն անդամակցի Եվրամիությանը, որովհետև անձնական փորձից ավելի լավ ոչինչ չկա։ Հայաստանը պետք է անցնի իր եվրոպական ճանապարհը մինչև վերջ։ Ռուսաստանի կողմից տնտեսական և քաղաքական ճնշում Հայաստանի վրա չի լինի, Հայաստանը կատարել է իր ընտրությունը, նրա տնտեսական կշիռը շատ փոքր է, իսկ Հայաստանի անվտանգությունն առաջին հերթին բխում է իր իսկ շահերից։ Ռուսաստանը կսպասի, մինչև Հայաստանը կանցնի իր ճանապարհը դեպի ԵՄ մինչև վերջ։ Կարծում եմ՝ դրանից հետո՝ մոտակա ժամանակներում, ավելի շատ մարդիկ Հայաստանից կարտագաղթեն Ռուսաստան։

– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը բոլոր առիթներով ընդգծում է, որ ԵՄի հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումն ուղղված չէ Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության դեմ։ Ինչո՞վ է եվրոպական ինտեգրացիան «բացառում» Ռուսաստանի հետ համագործակցությունը։

– Եթե Հայաստանի իշխանությունները թեկուզ ոչ պաշտոնապես հրապարակեին ԵՄ-ի հետ ասոցացման և ազատ առևտրի գոտու մասին համաձայնագրի տեքստը, ապա յուրաքանչյուրը կտեսներ, որ այդ պարտավորություններով Հայաստանն իր քաղաքական և տնտեսական ինքնավարությունը ենթարկում է ԵՄ-ին, այդ պատճառով բացառում է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերությունները։ Նույն եզրակացությունը կարելի է կատարել նաև Ուկրաինայի հետ ԵՄ-ի համաձայնագրի տեքստից։ Իսկ թե ինչ նկատի ունի նախագահ Սերժ Սարգսյանը՝ ես չգիտեմ։

Իսկ ի՛նչ է նշանակում՝ «Ռուսաստանն արդեն ցույց է տվել, որ պատրաստ է այդ սցենարին»։

– Դա նշանակում է, որ Ռուսաստանի համար Անդրկովկասում, բացի Հայաստանից, կան նաև այլ երկրներ։

Հարցազրույցը՝ Արամ ՍԱՐԳՍՅԱՆԻ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031