Լրահոս
Օրվա լրահոսը

Երջանիկ Աբգարյան. «Քաղաքացիականները բացարձակապես անպիտան են երկրի կարեւորագույն հարցեր լուծելիս»

Օգոստոս 22,2013 12:06
erjanik abgaryan

Քաղաքական գործիչ Երջանիկ Աբգարյանը պնդեց, որ քաղաքացիական հասարակության անդամները կարողանում են հաջողություն գրանցել ոչ էական հարցերում. «Քաղաքացիականները բացարձակապես անպիտան են որեւէ երկրի կարեւորագույն հարցեր լուծելիս։ Իհարկե, նրանց երբեմն-երբեմն հաջողվում է իշխանության բացթողումներից առանձին մանր հարցեր նույնիսկ լուծել։ Բայց նրանք որոշողի կարգավիճակ երբեք չեն ունենա, որովհետեւ իրենք միշտ հանդես են գալու որպես այդ բացթողումների դեմ բողոքողներ եւ ոչ թե այլընտրանքային համակարգված նոր ուղու սկզբունքային առաջամարտիկներ ու հետեւորդներ»։

Ե. Աբգարյանը նաեւ նշեց, որ քաղաքացիական շարժումները կարող են վերածվել հեղափոխական շարժումների այն դեպքում, երբ «առաջին գիծ» են դուրս գալիս քաղաքական ուժերը։ Նա այս առումով մեջբերեց նաեւ 2011թ. սկսված արաբական գարնան օրինակը։ «Քաղաքացիական շարժումներն արաբական գարնան օրինակով կարող են անմիջապես վերածվել հեղափոխական պայքարի, որի մեջ քաղաքացիական խմբերն արդեն հայտնվում են դամ պահողի վիճակում, եւ որոշումները կայացնում են միանգամայն այլ ուժեր, որոնք ռազմաքաղաքական ռեսուրս ու կարգավիճակ ունեն։ Արաբական գարնան հեղափոխությունների ամենաանհեթեթ առանձնահատկությունն այն էր, որ այդ հեղափոխության շահերը ներկայացնող լիազորված մարմին կամ անձ գոյություն չուներ, եւ պարտված իշխանությունները չգիտեին՝ ում հետ բանակցություններ վարել իշխանությունը հանձնելու վերաբերյալ։ Դրա հետեւանքով Թունիսում, Լիբիայում ու Եմենում իրական իշխանությունը հայտնվեց հիմնականում նախորդ իշխանության քիչ թե շատ խարիզմատիկ գործիչների եւ մինչ այդ արտասահմանում ապրող որոշ հայտնի այլախոհների ձեռքում, բայց ոչ քաղաքացիական շարժման առանձին, երբեմն իրար հակադրվող խմբերի ներկայացուցիչների, որոնք այժմ արդեն ցրված եւ անգործունակ են։ Եգիպտոսում դրությունն այլ էր։ Այստեղ քաղաքացիական շարժման առաջին հաղթանակից՝ Մուբարաքի հրաժարականից հետո եգիպտական հայտնի ոչ մի կուսակցություն իր վրա չվերցրեց այդ շարժումն ուղղորդելու դերը, որի հետեւանքով առաջին պլան մղվեց 1954 թվականից արգելված եւ ընդհատակում գտնվող ծայրահեղական իսլամական կազմակերպությունը՝ «Մուսուլման եղբայրներ»-ը,- կարծիք հայտնեց պարոն Աբգարյանը եւ հավելեց,- «գերազնիվ» եւ «առաջադեմ» նպատակներ հետապնդող

քաղաքացիականներն անընդունակ եղան դրա դեմն առնելուն, իսկ նրանց որոշ խմբերը դարձան «հավատավոր» մուսուլման եղբայրներ։ Թե դա ինչի հանգեցրեց, արդեն հայտնի է բոլորին՝ արաբական այդ հզորագույն երկիրը հայտնվել է քաոսում, եւ երկրի ռազմաքաղաքական վերնախավը մեծ դժվարությամբ փորձում է կարգուկանոն հաստատել երկրում։ Այս բոլորը

ցույց է տալիս, որ քաղաքացիական ամեն կարգի շարժում ի վերջո կանգնում է քաղաքական հարցերի առջեւ, որոնց լուծումները վեր են այդ քաղաքացիական շարժումների կարողություններից»։

Արտակ ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031