Կոմիտաս 5 հասցեում կրկին լարված մթնոլորտ է: Բնակիչներն առավոտից դուրս են եկել փողոց, փակել շինհրապարակի տարածքը եւ գոռում են «Չենք թողնելու ապօրինի շինարարությունը»:
Քիչ առաջ այստեղ եկավ Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը եւ կրկին փորձեց հանգստացնել վրդովված բնակիչներին:
«Այ մարդ, ենթակայան է եղել, էդ մարդը փող ա տվել, առել ա»,- ասում էր թաղապետը՝ պնդելով կառուցապատողը հանրօգուտ գործ է անում:
Հետո վստահեցրեց, որ շինարարությունն անօրինական չի ընթանում: «Դուք մասնագետ, չեք դրա համար նման հայտարարություն եք անում: Ձեզ որ մնա՝ Երեւանում ընդհանրապես շինարարություն չի արվի, սխալ հայտարարություններ եք անում: Բարեկարգվում է տարածքը, որը աղբանոց էր ժամանակին: էսքան խոսում եք, մի անգամ հանրօգուտ բան արեք: Լավ էլի, վերջացրեք, հասկանում եմ, որ եկել եք ստեղ՝ ձեզ պետք ա խոսաք, բայց վերջացրեք»,- սաստեց բնակիչներին:
Կարդացեք նաև
Բնակիչներն էլ վրա տվեցին՝ դուք պաշտպանում եք օլիգարխներին:
Նշենք, որ «Նախախորհրդարանի» մի խումբ ակտիվիստներ այսօր էլ ներխուժել են շինհրապարակ, շարվել շինտեխնիկայի դիմաց: Այս պահին նրանց հետ բանակցում է փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը:
Մանրամասները՝ շուտով
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Իհարկե, շինարարությունն անօրինական չի: Հաստատ քաղաքապետը էլի մի անօրինական, քաղաքաշինական ու բազմաթիվ այլ նորմերի խախտումով մի շին. թույլտվություն ստորագրած ու էդ կառուցապատողի ձեռքը տված կլինի: Դրա համար էլ հիմա ոստիկանության կեսը էնտեղ կանգնած դոշ է տալիս քաղաքապետի հերթական անօրինական որոշումն ի կատար ածելու համար: Ոնց գցում-բռնում եմ, էլի Տարոնի փեշից պիտի քաշել
ահա և ողջ ճշմարտությունը
https://youtu.be/zfeUtRa-dho