Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Աղաբեկյան. Որեւէ մեկը հիմնավոր փաստեր բերե՞լ է ընտրակեղծիքների մասին

Օգոստոս 22,2013 11:33
artur agabekyan

Հատված ԼՂՀ փոխվարչապետ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արթուր Աղաբեկյանի հարցազրույցից:

Ի՞նչն է Հայաստանում տիրող իրավիճակի պատճառը։

– Հայաստանում խուճապային տրամադրություններ են իշխում, երբ որեւէ մեկը մյուսին չի ցանկանում լսել։ Ինձ մոտ տպավորություն է, որ դա ապրելակերպ է ՀՀ-ում ապրող հայրենակիցների մեջ։

Խնդիրը ժողովրդի՞ մեջ է, թե՞ կառավարության, իշխանության։

– Կառավարությունը ժողովրդի մի մասն է, իսկ ժողովուրդն է որոշել իր կառավարությանը։ Մենք պետք է մեր մեջ ուժ գտնենք՝ վերանայելու մեր ապրելակերպը, վերանայելու մեր մոտեցումները։ Եթե մենք գնում եւ ընտրում ենք ինչ-որ քաղաքական ուժի, ապա պարտավոր ենք բարձրաձայնել, որ ընտրել ենք այդ քաղաքական ուժին, պարտավոր ենք կանգնել այդ քաղաքական ուժի կողքին, որպեսզի նա կյանքի կոչի իր ծրագրերը։

Արդյո՞ք ժողովուրդն ընտրել է, թե՞ ընտրակեղծիքներով է հաստատվել իշխանությունը, ինչի մասին բարձրաձայնել է նաեւ ՀՅԴն, որի անդամ եք նաեւ Դուք։

– Իսկ որեւէ մեկը հիմնավոր փաստեր բերե՞լ է այդ կեղծիքների մասին։ Ես հիշում եմ, երբ ԱՄՆ նախագահի ընտրությունների օրը հրավիրված էինք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն՝ ուղիղ եթերով հետեւելու այդ գործընթացներին, դեսպանատան մի սպա մոտեցավ մեզ ու ասաց, որ ինքն արդեն մասնակցել է ընտրություններին։ Երբ նրան հարցրինք, թե ում է ընտրել, պատասխանեց՝ Ալբերտ Գորին՝ ընդդիմադիր թեկնածուին, քանի որ նրան շատ է հարգում։ Երբ զարմացանք, թե ինչպես կարող է զինվորական լինել ու գործող նախագահին չընտրել, նա պատասխանեց. «Ի՞նչ կա դրա մեջ։ Ես ուզում եմ, որ Գորը լինի նախագահը։ Բայց դա չի նշանակում, որ այսօրվա նախագահի հրամանները ես չպետք է կատարեմ։ Եթե վաղը Բուշը լինի նախագահ, ես կշարունակեմ հպարտությամբ կատարել նրա բոլոր հրամանները»։ Ես երազում եմ, որ ՀՀ քաղաքացին այդպես ապրի։ Ու եթե ՀՀ քաղաքացին այդպես ապրի, ապա հաստատ այլ տրամադրություններ կլինեն երկրում։

Բայց չէ՞ որ Հայաստանում ընտրակեղծիքներ էլ են լինում։ Մի՞թե Դուք բացառում եք դրանք։

– Ընտրակեղծիքներ միշտ էլ եղել են ու լինելու են։ Մարկեսի «Հարյուր տարվա մենություն» գրքից հիշո՞ւմ եք խոսքերը. «Ընտրություններն արդար են լինում սկսվելուց առաջ եւ ավարտից հետո»։ Բայց այդ քաղաքական գործընթացների ավարտից հետո ամեն մարդ պետք է լծվի իր խնդրի կատարմանը։ Ինքն իր առաջ պետք է խնդիրներ դնի ու լուծի դրանք։

Զրուցեց Արման ԳԱԼՈՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Եղելեն… մեջ բերում, Հենց մեկը ես… իմ նման տասյնակ հազարավոր մարդիք… կարենոյ Երեվանցիներ… փաստերով, թխտով ու թանաքով… ապացյուցներով, Ազգային առխիվի ապացույցներով. Դուք մեջբերումեք գիրքը… շատ մարդիք- խմբեր սպեկուլիրվտեն անում Ասու անունը… աստված միհատա, եվ ոչմեքնել չեն տեսել Ասծուն, ոչ ես, ոչել դուք, Ճիշտա? իսկ Աստվածա շունչը- բիբլյան միհատա, գիրքա որ ժողովուրդը հավատումա էտ գրքին, ոչ թվ ձեր ասաս գրքին, Մարկես (հարուր տարվա մենությում) օրինակեք բերու, ուրեմն դուքել գիտեք որ կեվծվելեն ընտրություներն… բայց չեք արտահայտվում, ուրեմն դուրսագալի որ դուքելեք մասնակից, եվ դուք քցումեք ձեր ռետինգ ու հարգանքը, կառթացողների ու հասկացողների մոտ. Հարգանքներով Մանու Երեվանսկուց.

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031