Երբ 2011 թվականին փակվեց Հանրապետության հրապարակում գտնվող «Անի» գրատունը, այն ժամանակ այդպես էլ չկարողացանք պարզել, թե սկսված վերանորոգման աշխատանքներն արդյոք գրախանութը թարմացնել համա՞ր է արվում։ Հիմա ամեն բան պարզ դարձավ:
Եթե իջնեք «Անի» գրատան մոտով, հանկարծ ձեր ոտքերի տակ կզգաք կարմիր, խավոտ ուղեգորգը, որ մայթից ձգվում է մինչեւ դուռը։ Բայց այս գորգը ոչ գրախանութի եւ ոչ էլ գրքերի պատվին է փռված: Այսուհետ այն պատկանում է «կոնյակ» սիրող ու շատ փող ունեցող գեղջուկ-քաղքենիների որկորներին։
Գրքի համաշխարհային մայրաքաղաքի անամոթությունը որպես ձեռքբերում ներկայացնելով՝ նոր գրախանութներից էին խոսում։ Երեւանում բացված մի քանի ողորմելի կրպակներ երբեք չեն կարող փոխարինել փակված գրախանութներին: Կրպակը գրախանութ չէ, այլ փեղկից գիրք գնելու տեղ։ Իսկ գրախանութը մշակութային վայր է, որտեղ մարդիկ միայն գիրք գնելու համար չէ, որ պիտի հաճախեն։
Ինչեւէ, Երեւանի լավ գրախանութներից մեկը՝ «Անի» գրատունն այլեւս գոյություն չունի, դրա փոխարեն կոնյակի տուն է՝ ընտրյալների համար:
Կարդացեք նաև
Արամ ՊԱՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում
…Ուրեմն ես էլ եկա այն համոզման /դրա համար բազմիցս եմ վեճի բռնվել/ , որ այսօր շատ ազգեր իջնում են ծառերից, իսկ մենք բարձրանում ենք ծառերը: