Կառավարության շենքի դիմաց ուսանողները բողոքի ակցիա են անում՝ «Պահանջում ենք չեղյալ համարել անմիտ եւ անօրինական որոշումը», «Մենք էշ չենք», «Վերջ կառավարման դալտոնիզմին», «Տգիտությունը դիվական ուժ է» պաստառներով:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը գալիս էր դեպի կառավարության շենք՝ կառավարության նիստին մասնակցելու: Ուսանողները շրջապատեցին պարոն Աշոտյանին, որը հրավիրեց ուսանողներին եւս մեկ անգամ հանդիպել եւ քննարկել որոշումը:
Պարոն Աշոտյանը մտավ կառավարության շենք, իսկ ուսանողները չէին կարողանում որոշել՝ ընդունե՞լ պարոն Աշոտյանի հրավերը, թե՞ ոչ: Ամենաակտիվներից մեկը կտրականապես դեմ էր նախարարի հետ հանդիպմանը ու որեւէ հարցի քննարկմանը: Մեզ հետ զրույցում ուսանող Հարություն Մկրտչյանն ասաց, որ իրենք կքննարկեն ու որոշման մասին տեղյակ կպահեն:
Կարդացեք նաև
Մանրամասներն ու տեսանյութը՝ առաջիկայում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ