Ս. Երուսաղեմի հայոց նորընտիր պատրիարք Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի նամակը Վեհափառին ոչ միան աննախադեպ ու մտահոգիչ է, այլեւ մի շարք նոր հարցեր հարուցող:
Ինչո՞ւ Հայ եկեղեցու առաջնորդինՙ մեր նվիրապետական աթոռներից մեկի պատրիարքի նամակը համացանցում ու մամուլում հայտնվեց ավելի վաղ, քան հասավ հասցեատիրոջը: Ուրեմն, այդ գրությունն այլ նպատակնե՞ր էր հետապնդում:
Ս. Երուսաղեմի նորընտիր պատրիարքը պիտի որ գար Մայր աթոռ Ամենայն հայոց կաթողիկոսի օրհնությունը ստանալու, Մայր աթոռ-Ս. Երուսաղեմի պատրիարքություն հարաբերությունների ու, ընդհանրապես, համաեկեղեցական հիմնահարցեր քննության առնելու համար: Դրա փոխարեն սպառնալիքներով ու վերջնագրերով լի, անհարգալից տոնով նամակը հրապարակելուց, իսկ այնուհետեւ ուղարկելուց հետո Ամենապատիվ պատրիարքը մեկնում է Անթիլիասՙ Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսի հետ հանդիպելու համար: Եթե հաշվի առնենք, որ ոչ հեռու անցյալում, այժմ էլ, Կիլիկիո կաթողիկոսությունն առանձնապես աչքի չի ընկնում մեր եկեղեցու միասնությանը նպաստելու առումով (նկատի ունեմ Անթիլիասի գործունեությունը 1956 թվականից ի վեր), կարելի է հեռուն գնացող հետեւություններ անել:
Բնավ չեմ ուզում հավատալ, որ Ամենապատիվ սրբազան հայրն անհետաձգելի բոլոր գործերը թողած (իսկ դրանք Ս. Երուսաղեմի Ս. Հակոբյանց միաբանությունում շա՜տ-շատ են), իր վրա փորձում է մեր եկեղեցու պառակտիչների փոշոտ ու խունացած հագուստեղենը…
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Հայկական Երուսաղեմի հիմնահարցերին, հիշեցնենք մի քանիսը. պակասող բնակչությունը, ժամանակ առ ժամանակ երեւացող լուրերը մեր կալվածքների կորստի մասին, Սուրբ վայրերում այլադավան հոգեւորականների հետ մեր հոգեւորականների մերթընդմերթ թեժացող հակամարտությունը, եւ այլն:
Հատկապես մտահոգիչ է Պատրիարք սրբազանի նախազգուշացում-սպառնալիքն այն մասին, որ նա ոչ միայն չի բարեհաճի ժամանել սեպտեմբերին Մայր աթոռում գումարվելիք Եպիսկոպոսաց ժողովին, այլեւ Մայր աթոռ ժամանող Տ. Արիս արքեպիսկոպոս Շիրվանյանը չի ներկայացնի Ս. Երուսաղեմի պատրիարքությունը:
Ի՞նչ է այս սպառնալիքը. անթաքույց դեմա՞րշ, ակնհայտ ոտնձգությո՞ւն մեր եկեղեցու միասնության դեմ: Ի դեպ, չգիտեմ, նման հարցում Պատրիարք Սրբազանի ցանկությունը բավակա՞ն է, թե՞ հարկավոր է պատրիարքության միաբանական ժողովի որոշումը:
Ինչպե՞ս պետք է դուրս գալ այս փակուղուց: Կհամարձակվեմ Ամենապատիվ պատրիարք հորը հորդորել վերանայելու իր հայտարարությունը եւ գալ Եպիսկոպոսաց ժողովի: Արժե՞, արդյոք, որ մեր եկեղեցու պատմություն նրա անունը մտնի իբրեւ պառակտիչի:
Հարց է ծագում, ինչո՞ւ հարգարժան Պատրիարքը չի ուզում մասնակցել Եպիսկոպոսաց ժողովին ու չարծարծել իրեն հուզող բոլոր հարցերը, չարտահայտել իր կարծիքը, անգամ, ընդվզումներն: Պատրիարքը չմասնակցեց նաեւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում հուլիսի 30-31-ին գումարված Գերագույն հոգեւոր խորհրդի նիստին, ուր նա, ի պաշտոնե, համանախագահող է:
Կառաջարկեի, որ, հակառակ Ս. Երուսաղեմի պատրիարքի դիրքի, Գարեգին Բ Ամենայն հայոց ու Արամ Ա Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսները հանդես գան համատեղ հայտարարությամբ ի նշան Հայ եկեղեցու միասնության:
Անհրաժեշտ է նաեւ մեր պետության զորակցությունը, քանի որ եկեղեցու պառակտումը նոր ճեղքվածք է առաջացնելու մեր հասարակության ու ազգի մեջ, դառնալու է մեր ազգային անվտանգության լուրջ մարտահրավեր ու սպառնալիք:
Տիգրան ԼԻԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ազգ» թերթի այսօրվա համարում
<>
ՎԵՀԱՓԱՌ ԻՍԿ ԴՈՒՔ ՆՈՒՅՆ ԱՅԴ ԽՆԴԻՐԸ ՉՈՒՆԵՔ ՀԱՅԵՐԻ ՀԵՆՑ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ, ԵՐԲ ԱՅԴՔԱՆ ՄԵԾ ԹՎՈՎ ԱՂԱՆԴՆԵՐԸ ՆԵՐՍԻՑ ՈՒՏՈՒՄ ՈՒ ՔԱՅՔԱՅՈՒՄ ԵՆ ԱԶԳԸ ՄԵՐ. ԵՎ ԴԱ ՄԻԱՅՆ ՁԵՐ ՄԵՂԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ Է
ՆՈՒՅՆ ԱՅԴ ԽՆԴԻՐԸ ՉՈՒՆԵՔ, ԵՐԲ ՁԵՐ ՕՐՀՆՎԱԾ ՆԱԽԱԳԱՀԻ ՎԱՐԱԾ ՀԱԿԱՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՅԴՔԱՆ ՀԱՅ Է ԼՔՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԸ?
ՆՈՒՅՆ ԱՅԴ ԽՆԴԻՐԸ ՉՈՒՆԵՔ, ԵՐԲ ՄԵՆՔ ՈՒՆԵՆՔ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԲԱՅՑ ՊԵՏԱԿԱՆ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆՔ, ԱԶԳԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻՑ ԻՆՉՔԱՆԸ ՎԱՃԱՌՎԵՑ ՈՒ ԱՎԵՐՎԵՑ ՀԵՆՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԵՋ:
ՆՈՒՅՆ ԱՅԴ ԽՆԴԻՐԸ ՉՈՒՆԵՔ, ԵՐԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԾԱՅՐԱՀԵՂ ԱՂՔԱՏՈՒԹՅԱՆ ՇԵՄԻՆ:
ԱՅՍՈՐ ՄԵՐ ԱԶԳԻ ՀԱՎԱՏԸ ՇԱՏ ԹԵՐԻ Է, ՈՒ ԴՐԱ ՄԵՂԱՎՈՐԸ ՄԻԱՅՆ ԴՈՒՔ ԵՔ:
ԵՍ ՇԱՏԵՄ ՑԱՎՈՒՄ , ՈՐ ԱՅՍՕՐ ՆՈՒՅՆԻՍԿ ԵԿԵՂԵՑԻՆ Է ՊԱՌԱԿՏՄԱՆ ԵԶՐԻՆ, ԲԱՅՑ ՆՈՐԻՑ ԴՐԱ ՄԵՂԱՎՈՐԸ ԴՈՒՔ ԵՔ, ՈՐՈՎՀԵՏև ԴՈՒՔ ԵՔ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԸ: ԵՎ ԴՈՒՔ ՊԵՏՔ Ք ՀԱՄԱԽՄԲԵՅԻՔ ՄԵՐ ԱԶԳԸ; ԲԱՅՑ ԴՈՒ ՀԱԿԱՌԱԿԸ ԱՐԵՑԻՔ ՈՒ ՀԱՅ ՔՐԻՍՏՈՆԻԱՅԻՆ ՀԵՌԱՑՐԻՔ ՄԱՅՐ ԵԿԵՂԵՑՈՒՑ