Լրահոս
Օրվա լրահոսը

«Վիքիլիքս»-ին գաղտնի նյութեր փոխանցած զինծառայողը դատապարտվել է 35 տարվա ազատազրկման

Օգոստոս 21,2013 23:36

amerikayidzayn.com. Միացյալ Նահանգների պատմության մեջ «Վիքիլիքս» կայքին գաղտնի փաստաթղթեր տրամադրելու միջոցով գաղտնի տեղեկությունների ամենախոշոր արտահոսքն իրականացրած զինծառայող Բրեդլի Մենինգը չորեքշաբթի օրը դատապարտվել է 35 տարվա ազատազրկման:

Դատավոր Դենիս Լինդը, որն անցյալ ամիս մեղավոր է ճանաչել Մենինգին վերջինիս դեմ ներկայացված 20 մեղադրանքով, ներառյալ լրտեսության և առևանգման մեղադրանքները, կարող էր ամբաստանյալին դատապարտել 90 տարվա ազատազրկման: Դատավարության ընթացքում մեղադրանքի կողմը պահանջել էր Մենինգին դատապարտել 60 տարվա ազատազրկման:

25-ամյա Մենինգը, դատավորի վճռի համաձայն, կենթարկվի ԱՄՆ-ի զինված ուժերի շարքերից անարգ զորացրման և կվերադարձնի ծառայության ընթացքում իրեն վճարած գումարի որոշ մասը: Նրա զինվորական կոչումը ներկայիս առաջին կարգի շարքայինի կիջեցվի շարքայինի կոչման:

Բրեդլի Մենինգը ներման իրավունք կստանա դատավճռի մեկ երրորդը կրելուց հետո: Նրա դատավճիռը կնվազեցվի բանտում արդեն իսկ անցկացված ժամանակով և ևս 112 օրով:

 

Մանրամասները՝ amerikayidzayn.com-ի կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031