Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի որդու գծի վարորդները`դարձյալ Վլադիմիր Գասպարյանի ուշադրության կենտրոնում

Օգոստոս 21,2013 22:01

Գյումրիում հայտնի կրիմինալ դեպքերից հետո, այս քաղաքի երթուղիների կասկածելի վարորդները հայտնվել էին ՀՀ ոստիկանապետի հսկողության  կենտրոնում:

Բանն այն է, որ ոստիկաններին որոշ տեղեկություններ էին հասել այն մասին, որ վարորդներից շատերը անչափահաս են, կան նաև հոգեկան խնդիրներ ունեցողներ, շատերը մեքենա են վարում առանց  D կարգի վարորդական իրավունքի: Խոսքը, հատկապես երեկոյան ժամերին միկրոավտոբուսներ վարողների մասին է, քանի որ, չգիտես ինչպես, ղեկը  հայտնվում էր հենց այս տեսակ մարդկանց ձեռքին:

Բացի այդ, վարորդներին կասկածում էին ոչ սթափ վիճակում գտնվելու, թմրանյութ պահելու մեջ: Գյումրիում արձանագրվեցին բազմաթիվ  փաստեր, երբ Վլադիմիր Գասպարյանի հրամանով մայրաքաղաքից Գյումրի եկած  հատուկ ջոկատայինները վարորդներին հենց ղեկին եղած ժամանակ  իջեցրել էին  մեքենայից` ուղևորներին հորդորելով այլ միկրոավտոբուսներով շարունակել ճանապարհը:

Որոշակի դադարից հետո Գյումրիում նորից է սկսվել կասկածելի վարորդների որսը: Այսօր ոստիկանները կանգնեցրել ու պահանջել են թիվ 22 երթուղու միկրոավտոբուսներից մեկի վարորդի փաստաթղթերը,  որը, ըստ ականատեսների, տեսքով  անչափահասի տպավորություն էր թողնում: Հետաքրքիրն այն է, որ կրիմինալ դեպքերից անմիջապես հետո էլ ոստիկանները միշտ կասկածում էին թիվ 22 երթուղու վարորդներին, իսկ այս գիծը, պատկանում է  Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի՝ Սպարտակին:

 

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Syuzn says:

    Վ.Գասպարյանի ուշադրության կենտրոնում ոչ թե այդ անչափահաս ու խեղճուկրակ վարորդները պետք է լինեն,այլ վարդանիկի բեսպռեդել սպարտակ անունով էժանագին ապրանքը:Ես չեմ հասկանում ինչքան ԳՅՈՒՄՐԵՑԻՆ պետք է տանի իր վրա այդ անպատկառ ընտանիքի լուծը:Տրոլեյբուսների ,ավտոբուսների գլուխը կերավ,որ իրա անորակ գազելները թմրամոլ շոֆեռներով գիծ մտցնե ու միլլիարդներ աշխատի:

  2. zabel says:

    մոռանում ես նշել,որ իշխանությունների թողտվության հետևանքով այդ միլլիարդներնել վարդանիկի ընտանիքը դուրս է հանում երկրից:բեսպռեդել սպոն ու բենզավոզ կոլիկը ահռելի գումարներ են ներդնում շինարարական տեխնիկա գնելու համար Մոսկվայում:Տներ ու մեքենաներ են գնում,վարդանիկը Կանադա և Ֆրանսիա ահռելի գումարներ է տարել երկրից:պապական ունևոր վարդանիկը,որի մայրը էժանագին ներքնաշորեր էր վաճառում ավտոկայանի ու շուկայի զուգարաններում,իսկ հայրը մեխ ու պատառաքաղ էր կուլ տալիս, տասերեք տարի թալանելով քաղաքը հիմա էլ թալանածը դուրս է հանում երկրից:

  3. Գարեգին says:

    Գիտեք, պարզ է, որ լրատվության հացը բամբասանքն է , բայց էս քաղաքում շատ շատ հետաքրքրական հարցեր կան, որոնց երբեք չեն անդրադառնում:Օրինակ ինչու 70 դրամանոց տրասպորտը դարձավ 100 դրամ՝ոմանց կողմից նոր ավտոբուսների ներկրումից հետո? Կամ շատ զարմանալի է այս նախադասությունը՛՛՛Հետաքրքիրն այն է, որ կրիմինալ դեպքերից անմիջապես հետո էլ ոստիկանները միշտ կասկածում էին թիվ 22 երթուղու վարորդներին, իսկ այս գիծը, պատկանում է Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդի՝ Սպարտակին:՛՛Ոստիկանների կասկածների մասին անգամ գիտեք, հա? Այ դա է հետաքրքիր:
    Իսկ լեզվավարժանաքով զբաղվողվերևում քոմենթ գրողները հասռտատ էն մարդիկ են, որոնց Վարդան Ղուկասյանը միշտ օգնել է, դրա համար էլ հիմա փողոցային բամբասանքով են զբաղված :Կամ Գյումրու պռկներից քաղաք եկած տրեխներով աթար չորցնողներն են, որոնք հիմա կուշտ փորով հաջողացնում են ուտել ու …դե հասկանալի է:

  4. Zabel says:

    Բայց այսօր Բալասանյանի տղային պատկանող 12 համարի գազելն ու էլի իրա տղային պատկանող 1 համարի չինական նոր ավտոբուսն էին իրար բախվել? Միգուցե ոստիկանների սրա մասին մտածեն ու հենց այդ գծերի վարորդներին իրենց գծատերերով ստոգեին?դրա մասին լռում եք?

    • zabelic ZABEL says:

      և…ԱՊՊԱ-ն կգա ու բոլոր հարցերը կլուծի:հարցը այստեղ պատահարները չեն,այլ այն է թէ ովքեր են վարում 22 համարի մառշռուտկաները:այն,որ 22 վիճակը շատ վատ է՝փաստ է:

  5. Lilooooooooooooooooooooooooo says:

    Այ գործազուրկ ,այ աղչի….հերիք չէ….Հա,մենակ վարդանիկի գծի վարորդներն են մանկահասակ ու թմրամոլ…..ուրիշ գծերում այդպիսի բան չկա:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031