shamshyan.com․ ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Եղվարդի Չարենցավանի հրշեջ-փրկարարական ջոկատներին, ինչպես նաև Սևանի ջրասուզակներին, հաջողվեց հայտնաբերել այսօր առավոտյան ինքնասպանություն գործած 23-ամյա Գ.Հ-ի դին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դին հայտնաբերվել է Արա գյուղի այգեգործական ընկերության տարածքում գտնվող 1000 խորանարդ մետր ջրի խողովակի մեջ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ նշված խողովակը ծառայում է ոռոգման համար:
Որոնողական աշխատանքները տեղի են ունեցել մոտ 7 կմ: Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրող Գ. Շամշյանը, օգոստոսի 21-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ էր ստացվել, որ մի աղջիկ քաղաքի զինվորական կոմիսարիատի մոտով հոսող ջրանցքն է նետվել:
Ջրամբարի մոտ հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել էին, որ կինն ամուսնացել էր 6 տարի առաջ, ծնունդով Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից էր, և ուներ 2 անչափահաս աղջիկներ՝ 5 և 3 տարեկան:
Մանրամասները կարող եք կարդալ՝ shamshyan.com կայքում: