Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Անձրեւները մարզական ընտանիքներին խոչընդոտ չեն

Օգոստոս 21,2013 20:55

Երկու օր է, ինչ անձրեւները դժվարացնում են Ծաղկաձորի մարզահամալիրում ընթացող ՀՀ նախագահի մրցանակի համար «Լավագույն մարզական ընտանիք 2013» հոբելյանական՝ 10-րդ, մրցույթի եզրափակիչ փուլի անցկացումը: Սակայն կազմակերպիչները հասցնում են ամեն բան կարգավորել եւ մրցումներն ընթանում են բնականոն հունով:

P8211160

Մասնավորապես, մրցույթի գլխավոր կազմակերպիչ եւ պատասխանատու, ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Խաչիկ Ասրյանի նախաձեռնությամբ եւ ջանքերով նախարարությունում նրա ղեկավարած վարչության եւ Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրի աշխատակիցները, դեռ լույսը չբացված, մի քանի ժամում կարգի են բերում վազքուղիները, «չորացնում» գիշերվա ընթացքում գոյացած ջրակուտակումները եւ մարզական ընտանիքները պայքարը սկսում են մրցումային նորմալ պայմաններում: 
Այսօր կայացավ «Լավագույն մարզական ընտանիք 2013» եզրափակիչ փուլի հանդիսավոր բացումը եւ 144 ընտանիքների մասնակցությամբ շքերթ: Ողջունելով մասնակիցներին՝ փոխնախարար Խաչիկ Ասրյանն ընդգծեց մասսայականություն ձեռք բերած այս մրցույթի կարեւորությունը, մարզային փուլի բոլոր տարիքային խմբերում հաղթած եւ մրցանակային եռյակներում տեղ գրաված ընտանիքներին հանձնեց սահմանված պարգեւները, որից հետո մրցումները շարունակվեցին:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. anna says:

    Առողջ հոգի` առողջ մարմին , առողջ ընտանիք` առողջ հասարակություն և պետություն:Ողջունելի է նման նախաձեռնությունը, շնորհակալություն կազմակերպիչներին, և այն ընտանիքներին,որոնք ակտիվորեն մասկակցում են:Առանձնահատուկ շնորհակալություն բոլոր ընտանիքների անունից պարոն Ասրյանին,որ միշտ շատ բարձր մակարդակով է կազմակերպում և մենք հիացած ենք նրա մարդկային բարձր որակներով,նրա կազմակերպչական տաղանդով,նրա աշխատասիրությամբ,նրա մեծ հայրենասիրական աշխատանքով,նրա նվիրվածությամբ:Աստված պահապան քեզ և քո ընտանիքին:Քո մարդկային տեսակը բացառիկ է ,իսկ քո առաքելությունը`երկնային:Հպարտանում ենք քո Մարդ տեսակով:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031